Կաթնաշոռով թխվածք. Նուրբ ու քնքուշ թխվածքը մատուցեք որպես նախաճաշ կամ հավելում թեյի հետ

Կաթնաշոռով թխվածք ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Արագ պատրաստվող Կաթնաշոռով թխվածք մատուցեք համեղ թեյի հետ և ձեր օրը հիանալի սկիզբ կունենա:

Կաթնաշոռով կարկանդակները միշտ լավ տարբերակ են նախաճաշի, ցերեկային թեյի և խորտիկների համար: Սա ամենահեշտ և պարզ բաղադրատոմսերից մեկն է, որը միշտ հիանալի է ստացվում:

Կաթնաշոռով թխվածք
Կաթնաշոռով թխվածք. Անհրաժեշտ բաղադրիչները

_ կարագ 150 գ

_ կաթնաշոռ 250 գ

_ շաքարավազ 250 գ

_ ձու 3 հատ

_ վանիլին

_ մի պտղունց աղ

_ փխրեցուցիչ 2 թեյի գդալ

_ ալյուր՝ մոտ 250 գ

Ջնարակը պատրաստելու համար

_ շաքարի փոշի 100 գ

_ նարնջի կամ կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ

_ ջուր՝ ըստ զանգվածի խտության

Կաթնաշոռով թխվածք
Կաթնաշոռով թխվածք. Պատրաստման եղանակը

Բոլոր մթերքները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանում, որպեսզի խմորը հավասարապես բարձրանա և լավ թխվի։

_ Շաքարավազը խառնել աղի, վանիլինի և փափկած կարագի հետ, հարել հարիչով մինչև փարթամ դառնալը։

_ Ավելացնել կաթնաշոռը և հարել։

_ Ավելացնել ձվերը և հարել մինչև համասեռ լինի:

_ Ալյուրը մաղել, դրա մի մասը փխրեցուցիչի հետ միասին լցնել խմորի մեջ և շաղախել։

_ Մնացած ալյուրը զգուշորեն ավելացնել, որպեսզի խմորը շատ չպնդանա, զանգվածը պետք է լինի շատ ճկուն և փափուկ։

_ Ձևամանը ծածկել յուղաթղթով, լցնել խմորը, հարթեցնել։

_ Թխել 180 աստիճանում մոտ 50 րոպե, պատրաստ լինելը ստուգել չոփով։

_Գլազուրի համար հյութը խառնել շաքարի փոշու, մի երկու թեյի գդալ ջրի հետ և զանգվածը լցնել տաք թխվածքի վրա։

Կաթնաշոռով թխվածք

Եթե ​​ժամանակ ու ցանկություն ունեք, թթվասերով կրեմ պատրաստեք կամ թխվածքի վրա լցրեք հալած շոկոլադ, և նախաճաշին կստանաք շատ բուրավետ ու նուրբ աղանդեր։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք