Կաթնաշոռով լցոնած կարկանդակ. Փարթամ և փափուկ նրբություն

Կաթնաշոռով լցոնած կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կաթնաշոռով լցոնած կարկանդակ. ձեզ նույնիսկ տորթ պետք չէ: Մատչելի է, և ավելի համեղ, քան սովորական թխվածքները:

Կաթնաշոռի միջուկով փափուկ և նուրբ կարկանդակները միշտ հիանալի են ստացվում։ Խմորը պատրաստվում է կաթով և թթվասերով, ինչի շնորհիվ այն փարթամ է ստացվում և երկար ժամանակ թարմ է մնում։

Կաթնաշոռով լցոնած կարկանդակ

Կաթնաշոռով լցոնած կարկանդակ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

_ կաթ 250 մլ

_ թթվասեր 1 ճաշի գդալ

_ շաքարավազ 30 գ

_ խմորիչ 10 գ

_ մի պտղունց աղ

_ ձու 1 հատ

_ բուսական յուղ 100 մլ

_ ալյուր՝ մոտ 500 գ

Միջուկը պատրաստելու համար վերցրեք.

_ կաթնաշոռ 180 գ

_ ձու 1 հատ

_ չամիչ ըստ ճաշակի

_ օսլա 1 ճաշի գդալ

Շտրեյզելի համար անհրաժեշտ է.

_ ալյուր 3 ճաշի գդալ

_ շաքարավազ 2 ճաշի գդալ

_ կարագ 50 գ

Կաթնաշոռով լցոնած կարկանդակ Կաթնաշոռով լցոնած կարկանդակ

Կաթնաշոռով լցոնած կարկանդակ. Պատրաստման եղանակը

_ Կաթը պետք է տաք լինի։ Մնացած բոլոր մթերքները պիտի լինեն սենյակային ջերմաստիճանում:

_ Շտրեյզել (Քաղցր փշուրներ) ստանալու համար կարագը շաքարավազի և ալյուրի հետ տրորեք և դրեք սառնարանում:

_ Կաթը խառնել թթվասերի, աղի ու շաքարավազի ու խմորիչի հետ։

_ Ավելացնել ձուն և բուսական յուղը, խառնել։

_ Ալյուրը մաղել և աստիճանաբար ավելացնել զանգվածին։

Հուշում. Ձեզ կարող է մի քիչ քիչ կամ շատ ալյուր անհրաժեշտ լինել: Նայեք ձեր խմորին և ավելորդ ալյուրով մի ծանրացրեք:

_ Խմորը ծածկել և թողնել տաք տեղում 40 րոպե։

_ Միջուկի համար խառնել կաթնաշոռը, չամիչը և ձուն, վերցնել շաքարավազը ըստ ճաշակի։

_ Խմորը բաժանում ենք կտորների, յուրաքանչյուրը գրտնակել փոքր շրջանակի նման, քսել հալած կարագ, դնել միջուկը և ծալել եռանկյուններով։

_ Թխելու ձևամանը ծածկել յուղաթղթով և շարել եռանկյունները, ծածկել և թողնել 20 րոպե։

_ Յուղել կարագով կամ հարած դեղնուցով, շաղ տալ սառնարանից հանած շտրեյզելը։

_ Թխել 180 աստիճանով, մինչև ոսկե դարչնագույնը։

Կաթնաշոռով լցոնած կարկանդակ

Կաթնաշոռի միջուկով նման փափուկ ու նուրբ բլիթները երեխաներին կարող եք տալ կակաոյի կամ կաթի հետ։

Միջուկը կարող եք պատրաստել նաև ըստ ձեր ցանկության։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հեշտ բուլկի կրուասաններ

Խնդրում ենք Գնահատեք