Առաջարկում ենք պատարստել նուրբ Կաթնաշոռով կարկանդակ հատապտուղներով:
Հատապտուղներով, բարակ խմորի հիմքով կարկանդակ՝ նուրբ և համեղ միջուկով։ Բաղադրատոմսը շատ պարզ է, ցանկացած մարդ, նույնիսկ սկսնակ խոհարարը, կարող է պատրաստել:

Կաթնաշոռով կարկանդակ հատապտուղներով. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները
_ ալյուր մոտ 240 գ
_ կարագ 100 գ
_ շաքարավազ 70 գ
_ ձու 1 հատ
_ վանիլին
_ մի պտղունց աղ
_ փխրեցուցիչ 0,5 թեյի գդալ
Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է
_ կաթնաշոռ 500 գ
_ ձու 2 հատ
_ թթվասեր կամ յուղալի սերուցք 100 գ
_ շաքարավազ 120 գ
_ալյուր 0,5 ճաշի գդալ
_ օսլա 0,5 ճաշի գդալ
_ մի պտղունց աղ
_ վանիլին
_ կիտրոնի քերուկ՝ ըստ ճաշակի
_ ցանկացած հատապտուղ 250 գ

Կաթնաշոռով կարկանդակ հատապտուղներով. Պատրաստման եղանակը
_ Ձվի վրա լցնել աղ, շաքարավազ, վանիլին և հարել հարիչով մինչև շաքարավազը լուծվի։
_ Ավելացնել փափկած կարագ և խառնել զանգվածին։
_ Ալյուրը մաղել և աստիճանաբար ավելացնել զանգվածին՝ խառնելով փխրեցուցչի հետ։
_ Փափուկ և ճկուն խմոր հունցել, բաժանել 2 անհավասար մասի և փոքրը դնել տոպրակի մեջ, որը 40 րոպեով պետք է թողնել սառցարան։
_ Խմորի մեծ մասը տեղափոխել կաղապարի մեջ, հարթեցնել և բարձր կողքեր կազմել։
_ Ձևամանը 30 րոպեով դնել սառնարանը։
_ Միավորել բոլոր բաղադրիչները միջուկի համար և հարել ընկղմվող բլենդերով։
_ Ձևամանի մեջ լցնել միջուկը, վրան շարել ցանկացած հատապտուղ, իսկ խմորի երկրորդ մասը սառցախցիկից հանելով քերել խոշոր քերիչով:
_Թխել կարկանդակը մոտ 50 րոպե 180 աստիճանով, բայց նայեք ձեր ջեռոցին։

Թողեք կաղապարի մեջ մի փոքր սառչի, ապա հանեք և թող ամբողջովին սառչի։
Կարկանդակը ստացվում է նուրբ, փափուկ, խոնավ և շատ համեղ, այն հիանալի տարբերակ է նախաճաշի և կեսօրի խորտիկի համար։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ առանց ջեռոցի







