Կաթնաշոռով կարկանդակ. Շտրեյզելով համեղ նրբություն 

Կաթնաշոռով կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կաթնաշոռով կարկանդակ. Այս թխվածքը շատ նուրբ է ու հալչում է բերանում: Այնպես որ, եկեք պատրաստենք շատ համեղ կարկանդակ կաթնաշոռով և խրթխրթան փշրանքներով։

Կաթնաշոռով կարկանդակ

Կաթնաշոռով կարկանդակ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

— ալյուր 150 գ

— օսլա 30 գ

— ձու 3 հատ

— փխրեցուցիչ 1 թեյի գդալ

— շաքարավազ 60 գ

— կարագ 140 գ

Միջուկը պատրաստելու համար.

— կաթնաշոռ 500 գ

— ձու 2 հատ

— շաքարավազ 100 գ

— վանիլային շաքար 1 տուփ

Շտրեյզել պատրաստելու համար.

— ալյուր 80 գ

— շաքարավազ 80 գ

— կարագ 40 գ

Կաթնաշոռով կարկանդակ

Կաթնաշոռով կարկանդակ

Կաթնաշոռով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Ալյուրը մաղել, և դրան ավելացնել փխրեցուցիչ, կարտոֆիլի կամ եգիպտացորենի օսլա, աղ և զանգվածը լավ խառնել։

_Փափկած կարագը շաքարավազի հետ հարել մինչև փարթամ դառնալը։

_Հատ առ հատ ձու ներմուծում և յուրաքանչյուրից հետո զգուշորեն հարել հարիչով։

_Չոր խառնուրդը լցնել մասերով և հարել մինչև հարթ զանգված ստացվի:

_Միջուկի համար կաթնաշոռը խառնել շաքարավազի, վանիլային շաքարի և ձվի հետ։ Զանգվածը հարել բլենդերով։

_Շտրեյզելի համար խառնել բոլոր բաղադրիչները և ձեռքերով մանրացնել դրանք փշրանքների տեսքով։

_Ջեռոցի տապակը յուղել բուսայուղով կամ ծածկել յուղաթղթով։

_Խմորը փռել, հարթեցնել և վրան դնել կաթնաշոռով միջուկը, նույնպես հարթեցնել ամբողջ մակերեսով։

_Վերջում վրան շաղ տալ փշրանքները:

_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 40-50 րոպե։

Կաթնաշոռով կարկանդակ

Կաթնաշոռով կարկանդակը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք