Կաթնաշոռով կարկանդակ. Ախորժելի և բուրավետ համեղ թխվածքը ձեզ շատ դուր կգա

Կաթնաշոռով կարկանդակ. ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կաթնաշոռով կարկանդակ. Կարելի է հեշտությամբ պատրաստել թարմ մթերքներով և տալ նույնիսկ փոքրիկներին, քանի որ մեր բաղադրատոմսում չեն օգտագործվում ոչ մի տեսակ քիմիական կամ համային  հավելանյութեր:

Այս հյութեղ կաթնաշոռով կարկանդակի համն ու անուշ բույրը մեզ միանգամից կտանեն մանկություն: Կհիշեցնեն այն տաք ու հաճելի օրերը: Այնպես որ այս թխուկները կարելի է բոլոր առիթների համար պատրաստել: Բայց մեկ անգամ թխելուց հետո, դուք անմիջապես կսիրահարվեք այս բաղադրատոմսին: Եվ կսկսեք հնարավորինս հաճախ պատրաստել այն ձեր սիրելիների և ընտանիքի համար, քանի որ բոլորն ուրախ կլինեն վայելել այսպիսի քնքուշ ու փխրուն խմորեղեն:

Կաթնաշոռով կարկանդակ.

Կաթնաշոռով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչներ.

Խմորի համար

_ Ալյուր 300 գ

_ Փխրեցուցիչ 10 գ

_ Շաքար 30 գ

_ Թթվասեր 2 ճաշի գդալ

_ Ձու 1 հատ

_ Կարագ 100 գ

Լցոն.

_ Կաթնաշոռ 450 գ

_ Շաքար 50 գ

_ Վանիլին

_ Ձու 1 հատ

_ Օսլա 1 ճաշի գդալ

Կաթնաշոռով կարկանդակ.

Կաթնաշոռով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_ Վերցնել խորը աման, ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, շաքարավազ, ավելացնել թթվասեր, ձու, կարագ: Խառնել ամեն ինչ մանրակրկիտ կերպով, մինչև համասեռ դառնա: Հունցել փափուկ խմոր:

_ Հիմա պատրաստենք լցոն, դրա համար, առանձին ամանի մեջ խառնել կաթնաշոռը, շաքարավազը, վանիլինը, ձուն: Թեթև տրորել պատառաքաղով և դրանից հետո ավելացնել օսլան: Խառնել ամեն ինչ մինչև հարթ զանգված ստացվի:

_ Այժմ վերցնել խմորը, գլորել երշիկի նման, բաժանել մասերի և դրանցից գնդիկներ անել, ապա յուրաքանչյուր գնդիկը բացել շերտով, մի կեսի վրա լցնել կաթնաշոռով լցոնը, իսկ մյուս կեսով ծածկել:

_ Կարկանդակները շարել յուղաթղթով ծածկված տապակի վրա, վրան քսել հարած դեղնուց,  մինչև 180 աստիճանի նախապես տաքացված ջեռոցում դնել 25-30 րոպեով: Պատրաստ լինելուց հետո թողեք մի փոքր սառչի, ապա վրան ցանել շաքարի փոշի:

Կաթնաշոռով կարկանդակ.

Կաթնաշոռով կարկանդակները պատրաստ են: Դրսից փափուկ և նուրբ, իսկ ներսից` համեղ են, թխեք և բոլորին հրավիրեք համեղ խմորեղենով հաճելի թեյի երեկույթի:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաթնաշոռով թխվածք

Խնդրում ենք Գնահատեք