Կաթնաշոռով կարկանդակ. Կաթնային նուրբ համով աղանդեր

Կաթնաշոռով կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Մածունով պատրաստված Կաթնաշոռով կարկանդակը եթերային ու համեղ է ստացվում, այս քաղցրավենիքը ձեզ անպայման դուր կգա։

Կաթնաշոռով կարկանդակ

Կաթնաշոռով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Մածուն 200 մլ

_Ձու 3 հատ

_Շաքարավազ 200 գր

_Բուսական յուղ 100 գր

_Ալյուր 300 գր

_Սոդա 0,5 թեյի գդալ

_Կաթնաշոռ 250 գր

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Փխրեցուցիչ 1 տուփ

Կաթնաշոռով կարկանդակ

Կաթնաշոռով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Ալյուրը մաղել։

_Ջեռոցը տաքացնել 180 աստիճան։

_Մածունը պետք է տաք լինի:

_Մածունը խառնել սոդայի հետ և թողնել 3 րոպե, մինչև փրփուր առաջանա։

_Լցնել բուսայուղը և հարել ձուն, ավելացնել շաքարավազը։

_Մաղած ալյուրը խառնել փխրեցուցչի հետ և լցնել հեղուկ բաղադրիչների մեջ։

_Խմորը կարելի է շաղախել պատառաքաղով կամ հարիչով, ըստ ցանկության։

_Թխելու համար նախատեսված տապակը ծածկել յուղաթղթով։

_Կաթնաշոռը խառնել 1 ձվի, շաքարավազի և վանիլինի հետ, հարել պատառաքաղով։

_Խմորը լցնել կաղապարի մեջ և հավասարաչափ տարածել։

_Կաթնաշոռը աղանդերի գդալով դնել խմորի տարբեր մասերում, մի փոքր խորացնելով։

_Թխել 40 րոպե, ստուգել պատրաստ լինելը փայտիկով։

_Հանել թխվածքը և ցանկության դեպքում ցանել շաքարի փոշի:

Կաթնաշոռով կարկանդակ

Կաթնաշոռային զանգվածին կարելի է խառնել ըստ ճաշակի ծիրանի, այլ մրգերի չրեր կամ չամիչ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք