Կաթնաշոռով կարկանդակ. Պատրաստեք 15 րոպեում՝ առանց ջեռոցի

Կաթնաշոռով կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կաթնաշոռով կարկանդակ. Առաջարկում եմ այս արագ, հեշտ և համեղ բաղադրատոմսը:

Կաթնաշոռով պատրաստված ուտեստները միշտ էլ տարածված են, հատկապես երեխաների համար:

Կաթնաշոռով կարկանդակ

Կաթնաշոռով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթնաշոռ 200 գր

_Կեֆիր 200 գր

_Ձու 2 հատ

_Շաքարավազ 50 գր

_Աղ մի պտղունց

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Սոդա 1/3 թեյի գդալ

_Ալյուր 150 գր

Կաթնաշոռով կարկանդակ

Կաթնաշոռով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Ընտրեք յուղալի կեֆիր, այդպես խմորն ավելի նուրբ և փափուկ ստացվի:

_Սովորական վանիլինը հիանալի փոխարինվում է նարնջի կամ լայմի քերուկով. Կաթնաշոռը շատ է սիրում նման համակցությունները:

_Շաքարավազը և աղը լուծել կեֆիրում, ավելացնել ձուն և վանիլին կամ կեղևի քերուկ, կաթնաշոռային զանգվածը լավ հունցել:

_Ալյուրը և սոդան խառնել, մաղել ավելացնել զանգվածին և ստանալով բավական թանձր խմոր:

_Քսել տապակը բուսական յուղով և տաքացնել:

_Խմորը դնել տապակի մեջ, ծածկել կափարիչով կամ փայլաթիթեղով:

_Տապակել թույլ կրակի վրա մոտ 5 րոպե ամեն կողմից:

Կաթնաշոռով կարկանդակ

Այս աղանդերի համար կարող եք արագ քաղցր սոուս պատրաստել՝ թթվասերը հարել շաքարի փոշիով կամ մեղրով, քաղցր հատապտուղների օշարակով: Դարչինով խնձորի ջեմով նույնպես համեղ կլինի:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մածունով կլոր գաթա

Խնդրում ենք Գնահատեք