Կաթնաշոռով կարկանդակ. Անուշաբույր աղանդեր սուրճի հետ

Կաթնաշոռով կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջարկում ենք կաթնաշոռով կարկանդակի ամենապարզ բաղադրատոմսը, որը նաև ամենահամեղն է: Այս խմորեղենը կարող եք արագ պատրաստել սովորական մթերքների օգնությամբ:

Կաթնաշոռով կարկանդակ

Կաթնաշոռով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կեֆիր 200 մլ

_Սոդա 0,5 թեյի գդալ

_Աղ 0,5 թեյի գդալ

_Շաքար 200 գր

_Ձու 3 հատ

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Բուսական յուղ 100 մլ

_Ալյուր 300 գր

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Կիտրոնի համ՝ ըստ ճաշակի

Կաթնաշոռով կարկանդակ

Կաթնաշոռով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Բոլոր մթերքները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանում, որպեսզի ավելի լավ ստացվի պարզ և միատարր խմոր:

_Կեֆիրի մեջ լցնել սոդան, աղը և շաքարը, խառնել:

_Ավելացնել բուսական յուղը, 2 ձուն և շարունակել խառնել:

_Մաղել ալյուրը փխրեցուցիչի հետ, ավելացնել զանգվածին և խմոր անել: Զանգվածը պինդ կլինի:

_Կաթնաշոռը ձվի և շաքարի հետ խառնել և կիտրոնի համ ավելացնել:

_Ծածկել ձևամանը յուղաթղթով և լցնել խմորը, մի գդալ կաթնաշոռ դնել վրան՝ տարբեր տեղերում:

_Թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում՝ մոտ 40 — 45 րոպե:

Կաթնաշոռով կարկանդակ

Կարկանդակը ստացվում է գեղեցիկ, կոկիկ, անուշաբույր և շատ համեղ: Կարող եք մատուցել հատապտուղների տարբեր մուրաբաներով, մեղրով, թթվասերով:

Հաճելի ժամանց:

Տեսանյութ

Դդումով բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք