Կաթնաշոռով կեքս. Համեղ և նուրբ նախաճաշ դդումով

Կաթնաշոռային աղանդեր ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր կարելի է պատրաստել նրբահամ Կաթնաշոռով կեքս դդումով: Դդումով պատրաստվում են հիանալի, համեղ և առողջարար ուտեստներ։

Օրինակ, սա հիանալի նախաճաշ կլինի, բուրավետ չամիչով կամ այլ չոր մրգերով։

Կաթնաշոռով կեքս

Կաթնաշոռով կեքս. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթնաշոռ 540 գր

_Դդում 540 գր

_Ձու 3 հատ

_Մի պտղունց աղ

_Շաքարավազ 100 գր

_Թթվասեր 100 գր

_Չամիչ 100 գր

_Օսլա 1 ճաշի գդալ

_Պուդինգ 1 տուփ

_Վանիլին ըստ ճաշակի

Կաթնաշոռով կեքս

Կաթնաշոռով կեքս. Պատրաստման եղանակը

_Դդումը մաքրել, մարմանդ կրակի վրա ջրով եփել 20 րոպեի ընթացքում։ Զանգվածը հարել բլենդերով։ Կարող եք ավելի շատ դդում վերցնել՝ մոտ 650 գր

_Կաթնաշոռը բլենդերով հարել շաքարավազի, աղի և ձվի հետ միասին։

_Ավելացնել թթվասերը, խառնել։

_Ձևամանը քսել կարագով և ալյուր ցանել։

_Դդմի խյուսը թող սառչի, դրանից հետո խառնել կաթնաշոռի հետ, զանգվածը կստացվի նրբաբլիթներ խտության։

_Լցնել պուդինգը, օսլան, չամիչը, խառնել։

Խորհուրդ. եթե զանգվածը շատ ջրիկ ստացվի՝ ավելացրեք մի երկու ճաշի գդալ օսլա։

Կաթնաշոռով կեքս

Այն կարելի է մատուցել հենց այդպես կամ որևէ հատապտղի սոուսով, մեղրով, սերուցքով կամ թթվասերով, ծիրանի և այլ ջեմերով։

Կաթնաշոռով կեքսը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդումով բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք