Կաթնաշոռով ձողիկներ. Շատ համեղ, արագ պատրաստվող հյուրասիրություն

Կաթնաշոռով ձողիկներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կաթնաշոռով ձողիկներ. Շատ համեղ, արագ պատրաստվող հյուրասիրություն

Սա շատ հեշտ աղանդեր է պատրաստելու համար, պարզվում է, որ բավական է ամբողջ ընտանիքին հյուրասիրելու համար:

Կաթնաշոռով ձողիկներ

Կաթնաշոռով ձողիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Կաթնաշոռ 500 գ
  • Մի պտղունց աղ
  • Շաքար 4 ճաշի գդալ
  • Վանիլին՝ ըստ ճաշակի
  • Ձու 1 հատ
  • Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
  • Թթվասեր 2 ճաշի գդալ
  • Ալյուր 170 — 200 գ

Կաթնաշոռով ձողիկներ

Կաթնաշոռով ձողիկներ. Պատրաստման եղանակը

  1. Նախ վերցնել ցանկացած կաթնաշոռ, գերադասելի է՝ տնական:
  2. Ավելացնել շաքարը, աղը, վանիլինը, ձուն, թթվասերը և փխրեցուցիչը, խառնել այնքան, մինչև միատարր զանգված ստացվի:
  3. Ալյուրը մաղել աշխատանքային մակերեսին և ավելացնել զանգվածին:
  4. Խմորը չպետք է շատ ալյուրով լինի, այնպես որ թեթև հունցեք մի փոքր, պետք է փափուկ խմոր լինի:
  5. Խմորը դնել ալյուր շաղ տված սեղանին և 10 մմ հաստությամբ շերտ բացել: Կտրել բացված շերտը ձողիկներով:
  6. Տաքացնել բուսական յուղը և տապակել թույլ կրակով երկու կողմից:
  7. Ձողիկները դնել թղթե սրբիչների վրա, ապա դնել ափսեի վրա:

Կաթնաշոռով ձողիկներ

Այս ձողիկները կարող եք մատուցել թթվասերով, շոկոլադե մածուկով, մեղրով և այլ համեղություններով: Համը լավացնելու համար խմորին կարող եք ավելացնել կիտրոնի կամ նարնջի համ, այդպես աղանդերը մի փոքր թթու կլինի:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ նախաճաշ

Խնդրում ենք Գնահատեք