Կաթնաշոռով նուրբ աղանդեր, որը պարզապես կհալվի ձեր բերանում

Կաթնաշոռով նուրբ աղանդեր ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կաթնաշոռով նուրբ աղանդեր, որը պարզապես կհալվի ձեր բերանում: Այս քաղցրավենիքի համար պետք չէ ոչ ալյուր, ոչ կարագ, իսկ շաքարը պետք է նվազագույն քանակությամբ:

Այն պահից ի վեր, երբ բացահայտեցի այս համեղ ու քնքուշ նախաճաշի բաղադրատոմսը, ես անընդհատ պատրաստում եմ այն թեյի հետ մատուցելու համար:

Կաթնաշոռով նուրբ աղանդեր

Կաթնաշոռով նուրբ աղանդեր. Անհրաժեշտ բաղադրիչներ

Ձևամանի տրամագիծը 21 սմ

  • Կաթնաշոռ — 600 գ
  • Թանձր մածուն կամ թթվասեր — 250 գ + 70 գ (վրան քսելու համար)
  • Ձու — 4 հատ
  • Շաքար — 90 գ (որ ոչ շատ քաղցր լինի)
  • Վանիլային շաքար — 20 գր
  • Օսլա — 30 գ
  • Ազնվամորի — 250-300 գ
  • Աղ — 1 պտղունց

 

Կաթնաշոռով նուրբ աղանդեր

Կաթնաշոռով նուրբ աղանդեր. Պատրաստման եղանակը

  1. Կաթնաշոռը, մածունը, օսլան և դեղնուցները բլենդերով հարեք մինչև հարթ զանգված ստացվի:
  2. Սպիտակուցները հարել հարիչով, ավելացնել շաքար, վանիլային շաքար և մի պտղունց աղ: Լավ հարել մինչև կայուն գագաթներ առաջանալը: Կախված հարիչի հզորությունից՝ ստիպված կլինեք հարել 10-12 րոպե: Եթե ​​շատ քաղցրասեր եք, ապա շաքարի քանակը կարելի է ավելացնել: Բայց սովորաբար շատ քաղցր չեն անում: ի դեպ, եթե ցանկանում եք ավելի քաղցր, կա ևս մի տարբերակ, կարող եք պարզապես մեղր լցնել վրան, այսպես ստացվում է և ավելի համեղ, և ավելի օգտակար:
  3. Կաթնաշոռի զանգվածին փոքր մասերով ավելացնել հարած սպիտակուցները: Խառնել վերից վար նուրբ շարժումներով՝ փորձելով հնարավորինս պահպանել զանգվածի օդեղենությունը:
  4. Կաղապարի ներքևը և կողերը ծածկել յուղաթղթով, կաթնաշոռայի զանգվածը տեղափոխել ձևամանի մեջ: Թխել 160 աստիճան տաքացրած ջեռոցում 45-50 րոպե:
  5. Թխելիս զանգվածը կբարձրանա և կարող է ճաքեր տալ: Երբ սառչի, այն նորից կիջնի, և ճաքերը կդառնան ավելի աննկատելի:

Կաթնաշոռով նուրբ աղանդեր

Թողեք, որ աղանդերը սառչի ձևամանի մեջ, ապա միայն այն հանեք ձևամանից: Վերեւի մասում քսել մածուն, կամ թթվասեր և զարդարել ազնվամորիով, կամ այլ հատապտուղներով ըստ ցանկության:

Կաթնաշոռով նուրբ աղանդերը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Կաթնաշոռով Թխվածքաբլիթներ 2 րոպեում․ Շատ Արագ և Համեղ Նախաճաշ

Խնդրում ենք Գնահատեք