Կաթնաշոռով շառլոտ. Նուրբ թխվածք թեյի համար

Կաթնաշոռով շառլոտ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կաթնաշոռով շառլոտ. դասական տարբերակը կարելի է մի փոքր փոփոխել և էլ ավելի հետաքրքիր համով դարձնել, եթե խնձորին ավելացնեք կաթնաշոռ:

Թեյի համար դուք կստանաք փափուկ և քնքուշ, հոյակապ թխվածք:

Կաթնաշոռով շառլոտ

Կաթնաշոռով շառլոտ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 3 հատ

_Շաքարավազ 150 գր

_Մի պտղունց աղ

_Վանիլին կամ դարչին՝ ըստ ճաշակի

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Փափկած կարագ 120 գր

_Կաթնաշոռ 250 գր

_Ալյուր 240 գր

_Խնձոր 2 հատ

Կաթնաշոռով շառլոտ

Կաթնաշոռով շառլոտ

Կաթնաշոռով շառլոտ. Պատրաստման եղանակը

_Ձվերը խառնել աղի և շաքարավազի հետ, հարել, մինչև փարթամանա ու միատարր, սպիտակ ստացվի։

_Ձվին ավելացնել փափկած կարագը, կաթնաշոռը, հարիչով լավ հարել, մինչև միատարր լինի։

_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ, մաս-մաս ավելացնել հիմքի վրա, շաղել հարթ և միատարր խմոր։

_Խնձորները ընտրել քաղցր և թթու, կեղևը մաքրել, միջին շերտերով կտրատել:

_Թխելու համար նախատեսված տապակը ծածկել յուղաթղթով, խմորը հավասար շերտով լցնել։

_Վրան շարել խնձորի շերտերը, կարելի է ցանել դարչին՝ շաքարով:

_Թխել 180 աստիճանում մոտ 40 — 45 րոպե, պատրաստ լինելը ստուգել փայտիկով։

_Հանել կաղապարից, թողնել սառչի և կարելի է դարչինով կամ ուղղակի շաքարի փոշի ցանել։

Կաթնաշոռով շառլոտ

Այսպիսի խմորի հյուսվածքը շատ նուրբ է ստացվում, ավելի շատ նման է տորթի, ուստի խմորը կատարյալ է տարբեր համեղ հավելումներով  թխելու համար:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդումով բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք