Կաթնաշոռով պանրիկներ. Մեր մանկության ամենահամեղ ու առողջ աղանդերը

Կաթնաշոռով պանրիկներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կաթնաշոռով պանրիկներ. Մեր մանկության ամենահամեղ ու առողջ աղանդերը

Անցյալ դարի 30-ական թվականներին ԽՍՀՄ-ում առաջին անգամ կաթնաշոռային նախուտեստներ սկսեցին արտադրվել: Դրանց լայն տեսականի կարելի էր գնել արդեն 50-ականներին: Քաղցրավենիքը շատ էին սիրում երեխաները` վանիլի համի և շոկոլադե գլազուրի շնորհիվ: Սա չէր կարող չուրախացնել ծնողներին, ովքեր չէին կարողանում փոքրիկներին համոզել կաթնաշոռ ուտել:

Ցավոք, այժմ շատ արտադրողներ պատրաստում են նման քաղցրավենիք՝ կենդանական յուղի կեսը փոխարինելով բուսականով: Սարսափելի է նույնիսկ գրել այլ խառնուրդների մասին, որոնք օգտագործվում են ապրանքը ավելի երկար թարմ պահելու համար …

Հետևաբար, լավագույն ելքն է պատրաստել տնական կաթնաշոռային պանիր առանց կոնսերվանտների: Երեխաները ուրախ կլինեն դրանք վայելել, իսկ ծնողներն ավելի հանգիստ կլինեն:

Կաթնաշոռով պանրիկներ

Կաթնաշոռով պանրիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Կաթնաշոռ 200 գ
  • Կարագ 30 գ
  • Սև շոկոլադ 80 գ
  • Շաքարի փոշի 2 ճաշի գդալ
  • Վանիլային շաքար 12 գ

Կաթնաշոռով պանրիկներ

Կաթնաշոռով պանրիկներ. Պատրաստման եղանակը

  1. Հալեցնել շոկոլադը ջրային բաղնիքում: Վրձինով քսել հալած  շոկոլադը ձևամանի ներսում, կարող եք վերցնել ցանկացած հարմար ձևաման, օրինակ կարող եք վերցնել կեքսի ձևամաններ:
  2. Շոկոլադի շերտով պատված ձևամանը 5 րոպեով դրեք սառնարանում:
  3. Կաթնաշոռը տրորել շաքարի փոշիով, վանիլինով և փափկեցրած կարագով:
  4. Լցնել սառեցված շոկոլադի մեջ կաթնաշոռի զանգվածը: Վրայից ծածկել հալված շոկոլադով:
  5. Լավ սառչելու համար դնել սառնարանում:

Կաթնաշոռով պանրիկներ

Առողջ կաթնաշոռային նախուտեստներ առանց կոնսերվանտների և քիմիական հավելումների պատրաստ են: Կարող եք մատուցել դրանք թեյի կամ սուրճի հետ:

Կաթնաշոռով պանրիկներ

Նման աղանդեր կարելի է պատրաստել նաև միջուկով. ցուկատներ, ջեմ, ընկույզ, չոր մրգեր և այլն: Ազատորեն ստեղծագործեք պատրաստման գործընթացում:

Կաթնաշոռով պանրիկները պատրաստ են:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Նրբահամ աղանդեր

Խնդրում ենք Գնահատեք