Եթե դուք էլ ինձ պես չեք սիրում բուսական յուղով և թավայի մեջ տապակած ուտելիքներ, ապա առաջարկում եմ պատրաստել Կաթնաշոռով պիրոգ այս հիանալի բաղադրատոմսով։
Թեև մենք այն կպատրաստենք տապակի մեջ, բայց կստացվի նվազագույն յուղանությամբ, փափուկ և նուրբ։ Մրգեր և հատապտուղներ կարելի է ընտրել ըստ ձեր ճաշակի։

Կաթնաշոռով պիրոգ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթնաշոռ 200 — 250 գր
_Մածուն 1 բաժակ
_Ձու 2 հատ
_Ալյուր 100 — 150 գր
_Մեղր 2 ճաշի գդալ
_Սոդա մի պտղունց
_Թթվաշ խնձոր 1 հատ

Կաթնաշոռով պիրոգ. Պատրաստման եղանակը
_Միջուկի համար խնձոր եմ վերցրել, բայց ցանկացած միրգ կամ հատապտուղ կարելի է վերցնել ձեր ցանկությամբ, չրերը նույնպես հիանալի են։
_Ձվերը մի փոքր հարել խառնիչով և լցնել մածունի մեջ. այն կարող եք փոխարինել թանձր թթվասերով, ավելացնել մեղրը և սոդան, հարել հարիչով։
_Լցնել կաթնաշոռը և ալյուրը մասերով՝ ամեն անգամ լավ խառնել։
Հուշում. պետք չէ այնքան խառնել մինչև հարթ զանգված լինի, թող կաթնաշոռի կտորներ մնան։ Բացի այդ, եթե ունեք յուղալի կաթնաշոռ, կարող եք սոդայից բացի ավելացնել մի քիչ փխրեցուցիչ, որպեսզի ստացված թանձր խմորը լավ բարձրանա։
_Խնձորը կտրատել բարակ շերտերով։
_Տապակը մի փոքր յուղել բուսայուղով՝ հատակը և կողքերը։
_Լցնել խմորը և վրան դնել խնձորի շերտերը: Ծածկել կափարիչով, միացնել թույլ կրակ և տապակել մոտ 8-10 րոպե։
_Շրջել և տապակել ևս 3-4 րոպե:
_Հանել մատուցման ամանի վրա և դարչին ցանել՝ սա իհարկե, ըստ ճաշակի և մատուցել։
_Ցանկության դեպքում սպասել, մինչև սառչի և ցանել շաքարի փոշի, բայց թխվածքն ավելի համեղ է տաք ժամանակ և եթե վրան լցնեք թթվասեր կամ մուրաբա։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ առանց ջեռոցի Չիզքեյք







