Կաթնաշոռով պոնչիկները փափուկ և եթերային են, դրանց վրա կարելի է շաքարի փոշի ցանել, կամ ըստ ցանկության՝ լցնել մեղր, շոկոլադ։

Կաթնաշոռով պոնչիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները
— Կաթնաշոռ 150 գր
— Ձու 1 հատ
— Փխրեցուցիչ 0,5 թեյի գդալ
— Աղ 1/3 թեյի գդալ
— Կարագ 40 գր
— Խտացրած կաթ 100 գր
— Ալյուր 150 — 200 գր

Պատրաստման եղանակը
_Կաթնաշոռը խառնել աղի, ձվի, փափուկ կարագի հետ, խառնել։
_Ավելացնել խտացրած կաթը, խառնել։
_Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ և մաղել, լցնել կաթնաշոռի մեջ և հունցել խմորը։
_Խմորը թողնել 15 րոպե։
_Փոքր գնդիկներ կազմել և իջեցնել եռացող ձեթի մեջ և տապակել մինչև ոսկե դարչնագույնը։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Մանր Պոնչիկներ







