Կաթնաշոռով ջեռեփուկ. Նրբահամ թխվածք թեյի և սուրճի համար

Կաթնաշոռով ջեռեփուկ. Նրբահամ թխվածք թեյի և սուրճի համար ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Գիտեմ, որ շատերն ունեն կաթնաշոռով թխվածքի իրենց ֆիրմային բաղադրատոմսը, որը սերնդեսերունդ փոխանցվում է և սիրված է բոլոր տնային տնտեսուհիների կողմից:

Ոմանք կաթնաշոռով ջեռեփուկը պատրաստում են սպիտակաձավարով, ոմանք՝ մածունով, ավելացնելով չամիչ, չորացրած ծիրան, շոկոլադե կաթիլներ և այլն:

Մեր առաջարկած բաղադրատոմսի մեջ, կաթնաշոռով ջեռեփուկը պատրաստվում է առանց լցոնիչների, միայն կաթնաշոռով և մի փոքր սպիտակաձավարով:

Կաթնաշոռով ջեռեփուկ. Նրբահամ թխվածք թեյի և սուրճի համար

Կաթնաշոռով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Կաթնաշոռ 5−9% — 0,5 կգ

_Կարագ — 1 տուփ (180 գ, ճարպի պարունակություն 82.5%)

_Ձու — 3 հատ

_Շաքարավազ — 150 գ

_Սպիտակաձավար — 100 գ

_Խմորի փխրեցուցիչ — 1 տուփ (10 գ)

_Վանիլին

_Աղ — 1 պտղունց

_Ձևաման

Կաթնաշոռով ջեռեփուկ. Նրբահամ թխվածք թեյի և սուրճի համար

Կաթնաշոռով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_Բոլոր ապրանքները պետ է տաք լինեն: Խմոր պատրաստելու համար կարելի է օգտագործել խոհանոցային կոմբայն, կամ հարիչ, կամ ուղղակի գդաով խառնել, ինչպես հարմար է:

_Կտրատել կարագը փոքր խորանարդիկներով (թողեք 1 խորանարդ յուղելու համար) և խառնել շաքարի հետ, մինչև ստացվի յուղալի համասեռ վիճակ:

_Ձվերը մեկ առ մեկ ավելացնել՝ շարունակելով հարել: Արդյունքում զանգվածը պետք է դառնա ավելի ջրիկ և միատարր:

_Կաթնաշոռը պետք է հունցել պատառաքաղով առանձին ամանի մեջ: Հետո ավելացնել զանգվածին` 2-3 -ական գդալներ, անընդհատ խառնվելով:

_Խմորի փխրեցուցիչը խառնել սպիտաաձավարի հետ և լցնել ստացված կաթնաշոռի և ձվի զանգվածի մեջ:

_Ավելացնել վանիլին և աղ: Պետք է ստացվի չափավոր ջրիկ, մի փոքր մածուցիկ զանգված: Թողեք այն 40-45 րոպե, այնպես որ սպիտակաձավարը թեթևակի ուռչի:

_Ջեռոցը նախապես տաքացնել 180 C- ի վրա, խմորը լցնել ձևամանի բարձրության 2/3-ով, քանի որ խմորեղենը բարձրանում է: Ձևամանը նախապես յուղել և ցանել սպիտակաձավար, որպեսզի խմորեղենը թխելուց հետո ավելի հեշտ հանվի: Մակերեսը հավասարեցնել բահիկի միջոցով:

_Դնել ջեռոցում 40 րոպե: Պատրաստությունը որոշվում է ոսկեգույն կեղևով և ատամի չոփիկի օգնությամբ, որը պետք է չոր դուրս գա, առանց խմորի հետքերի, ամբողջական ընկղմվելուց հետո:

_Ավելի լավ է ջեռեփուկը դուրս բերել ձևամանից այն բանից հետո, երբ այն սառչի, զգուշորեն առանձնացնելով եզրերը բահիկով կամ դանակով, այնուհետև շրջել խոհանոցային տախտակի վրա:

Կաթնաշոռով ջեռեփուկ. Նրբահամ թխվածք թեյի և սուրճի համար

Կաթնաշոռով ջեռեփուկը պատրաստ է: Դուք կարող եք մատուցել այն խտացրած կաթով, թթվասերով, ջեմով, կամ պաղպաղակով:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք