Կաթնաշոռով ռուլետիկներ. Նրբահամ քաղցրավենիք, փափուկ և թեթև են ստացվում

Կաթնաշոռով ռուլետիկներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կաթնաշոռով ռուլետիկներ. Նրբահամ քաղցրավենիք, փափուկ և թեթև են ստացվում

Փափուկ ու խոնավ, կաթնաշոռի ռուլետիկները հիանալի հավելում են թեյին, դրանք կարող են պատրաստվել նաև տոնական սեղանի համար: Մեր երեխաները շատ են սիրում այս համեղ թխվածքը:

Կաթնաշոռով ռուլետիկներ

Կաթնաշոռով ռուլետիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Շերտավոր խմոր 1 փաթեթ

_Կարագ կամ մարգարին 250 գր

_Կաթնաշոռ 500 գր

_Ձու 4 ձու

_Աղ 1 թեյի գդալ

_Շաքարավազ 1 թեյի գդալ

Կաթնաշոռով ռուլետիկներ

Կաթնաշոռով ռուլետիկներ

Կաթնաշոռով ռուլետիկներ. Պատրաստման եղանակը

_Կարագը նախապես հանել սառնարանից և երբ հալվի՝ տրորել ձվերի, աղի, շաքարի և կաթնաշոռի հետ: Դա կարելի է անել ձեռքի բլենդերով կամ հարիչով:

_Զանգվածը բաժանել 4 մասի:

_Զանգվածի մի մասը տարածել խմորի շերտի վրա, ծածկել խմորի մեկ այլ շերտով և փաթաթել ռուլետ:

_Նույնկերպ, պետք է պատրաստել երկրորդ ռուլետը:

_Այժմ ռուլետները փաթաթել յուղաթղթով և դնել սառցարանը, որպեսզի դրանք պնդանան և հեշտ կտրվեն:

_ Ռուլետները կտրել մասերով և դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:

_Պետք է թխել 200 աստիճանով մոտ 10 րոպե, բայց առաջնորդվեք ձեր ջեռոցի յուրահատկությամբ:

_Սառած ռուլետիկների վրա ցանել շաքարի փոշի:

Կաթնաշոռով ռուլետիկներ

Կաթնաշոռով ռուլետիկներ

Բաղադրատոմսը լավն է, քանի որ շերտավոր խմորը, երբ սառչելիս չի քանդվում, իսկ կաթնաշոռի շնորհիվ ռուլետիկները խոնավ և փափուկ են մնում:

Շատ մատչելի բաղադրատոմս է, մթերքների հավաքածուն նվազագույն է, բայց ստացվում է շատ համեղ թխվածք:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շերտավոր գաթա

Խնդրում ենք Գնահատեք