Կաթնաշոռով և մանդարինով տորթ. Արագ ու հեշտ պատրաստվող համեղ աղանդեր

Կաթնաշոռով և մանդարինով տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջարկում ենք պատրաստել Կաթնաշոռով և մանդարինով տորթ:

Կարծում եմ, որ ոչ ոք չի հրաժարվի փորձել ինչ-որ հատուկ, թեթև և ձմեռային բան: Բայց ես չեմ ուզում շատ ժամանակ ծախսել ուտեստ պատրաստելու վրա, քանի որ հաճախ ուղղակի տրամադրություն ու հավես չի լինում: Ես առաջարկում եմ փորձել մանդարինով և կաթնաշոռով տորթ, որը կարելի է պատրաստել երեկոյան:

Այս փոքրիկ նարնջագույն ցիտրուսային մրգերը տոնի իսկական խորհրդանիշ են: Միայն հոտից արդեն լավ տրամադրություն է ծնվում: Մի անհանգստացեք, որ աղանդերը թթվաշ կստացվի: Եփման գործընթացում մանդարինները խառնվում են շաքարի հետ և կարամելացվում: Կաթնաշոռով չթխվող տորթն աներևակայելի համեղ կլինի:

Կաթնաշոռով և մանդարինով տորթ

Կաթնաշոռով և մանդարինով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Կաթնաշոռ 700 գ

_Մանդարին 6 հատ

_Կարագ 30 գ

_Թթվասեր 400 գ

_Շաքար 200 գ

_Վանիլի էքստրակտ 1 գ

_Ժելատին 25 գ

_Ջուր 100 մլ

Կաթնաշոռով և մանդարինով տորթ

Կաթնաշոռով և մանդարինով տորթ. Պատրաստման եղանակը

_4 մանդարին մաքրել կեղևից, բաժանել սեպերի և մի փոքր տապակել կարագի մեջ: Ավելացնել 1 ճաշի գդալ շաքարավազը, խառնել և հանել կրակից շաքարավազը հալվելուն պես:

_Ժելատինը տաք ջրով խառնել, հարել և մի կողմ դնել:

_Խառնել կաթնաշոռը, թթվասերը, մնացած շաքարավազն ու վանիլի էքստրակտը, բաղադրիչները հարել բլենդերով: Դրանից հետո ավելացնել ժելատինը և կրկին հարել, մինչև որ հարթ զանգված դառնա:

_Կաթնաշոռի զանգվածին ավելացնել մանդարինները, խառնել և լցնել կաղապարի մեջ:

_Սառնարանում դնել առնվազն 4 ժամ: Մանդարինով, կաթնաշոռով աղանդերի եզրերը դանակով առանձնացնել ձևամանի պատերից, ծածկել ափսեով և շրջել:

_Զարդարել տորթը մնացած մանդարինի սեպերով:

Կաթնաշոռով և մանդարինով տորթ

Ես սիրում եմ այս բաղադրատոմսը, որովհետև մանդարինով տորթ պատրաստելու բոլոր բաղադրիչները միշտ տանը լինում են: Ձեզ հարկավոր չէ որևէ հատուկ բան գնել: Վանիլի էքստրակտը կարող է փոխարինվել 5 գ վանիլային շաքարով: Ավելին, փորձեք որոշ ժամանակ անց այս աղանդերը հատապտուղներով պատրաստել:

Կաթնաշոռով և մանդարինով տորթը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Համեղ աղանդեր

Խնդրում ենք Գնահատեք