Կաթնաշոռով և շոկոլադով տորթ. Գայթակղիչ համեղ քաղցրավենիք

Կաթնաշոռով և շոկոլադով տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կաթնաշոռով և շոկոլադով տորթ. հեքիաթային համեղ այս աղանդերը հաճելիորեն կզարմացնի ձեր հյուրերին:

Կաթնաշոռով և շոկոլադով տորթ
Կաթնաշոռով և շոկոլադով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթնաշոռ 300 գր

_Կարագ 50 գր

_Ձու 2 հատ

_Շագանակագույն շաքարավազ 1 բաժակ

_Ալյուր 1,5 բաժակ

_Փխրեցուցիչ 1,5 թեյի գդալ

_Կակաոյի փոշի՝ ցանելու համար

Կրեմի համար

_Կաթնային կամ մուգ շոկոլադ 300 գր

_Կաթնաշոռ 100 գր

_Սերուցք 200 մլ

_Թթվասեր 150 գր

_Վանիլային շաքար 1 ճաշի գդալ

_Կակաոյի փոշի 1 ճաշի գդալ

Կաթնաշոռով և շոկոլադով տորթ
Կաթնաշոռով և շոկոլադով տորթ. Պատրաստման եղանակը

_Խմորի համար կաթնաշոռը մաղով անցկացնել։ Ձվերը շաքարավազի հետ հարել՝  փրփրելու աստիճան, լցնել կաթնաշոռը, ամեն ինչ լավ հարել միասին։

_Ավելացնել փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը, արագ հարել, մինչև հարթվի և ավելացնել փափկած կարագը։

_Փափուկ խմոր հունցել, ծածկել թաղանթով, դնել սառնարանը 2 ժամ։

_Խմորը բաժանել 7 մասի, յուրաքանչյուրից գնդիկ ձևավորել, յուղաթղթի վրա գրտնակել 26-28 սմ տրամագծով շրջանաձև և առատորեն պատառաքաղով ծակծկել։

_Թխել 180°C տաքացրած ջեռոցում, մինչև ոսկե դարչնագույնը, մոտ 7 րոպե։

_Կրեմի համար կտորներով կոտրված շոկոլադը հալեցնել գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում, վերջում վանիլային շաքար ավելացնել։

_Կաթնաշոռը անցկացնել մաղի միջով։ Առանձին հարել սերուցքն ու թթվասերը, խառնել կաթնաշոռի հետ, ավելացնել մի փոքր սառեցրած շոկոլադը և մաղած կակաոյի փոշին, խառնել։

_Հավաքել տորթը, յուրաքանչյուր շերտին քսելով կրեմը։

_Սառնարանում պահել առնվազն 2 ժամ, մատուցելուց առաջ վրան ցանել կակաոյի փոշի։

Կաթնաշոռով և շոկոլադով տորթ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք