Կաթով բուլկիներ. Գեղեցիկ և անսովոր ձևավորմամբ քնքուշ թխվածք

Կաթով բուլկիներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Գեղեցիկ բլիթներ թխենք, առաջարկում ենք կաթով բուլկիների ամենապարզ բաղադրատոմսերից մեկը։ Ամեն ինչ արվում է արագ և հեշտությամբ։

Կաթով բուլկիներ

Կաթով բուլկիներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տաք կաթ 200 մլ

_Շաքարավազ 3 թեյի գդալ

_Փխրեցուցիչ 5 գր

_Աղ մի պտղունց

_Բուսական յուղ 20 մլ

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Ձու 1 հատ

_Ալյուր մոտ 420 գր

_Ձու՝ քսելու համար

_Շաքարի փոշի՝ ցանելու համար

Կաթով բուլկիներ

Կաթով բուլկիներ

Կաթով բուլկիներ. Պատրաստման եղանակը

_Տաք կաթի մեջ լուծել աղը, շաքարավազը և խմորիչը, լցնել բուսայուղը և թողնել զանգվածը մինչև փրփուր առաջանա։

_Ավելացնել վանիլինը, ձուն, մաս-մաս խառնել ալյուրը և հունցել փափուկ խմոր։

_Ծածկել և թողել տաք տեղում 40-60 րոպե։

_Այժմ ավելի լավ է խմորի հետ աշխատել բուսայուղ քսված ձեռքերով, նաև յուղել սեղանը։

_Խմորը բաժանել մասերի և յուրաքանչյուրը գրտնակել նեղ շերտով, ապա ոլորել երշիկաձև, դանակով թեթևակի կտրվածք անել և եզրերը վրա բերելով՝ օղաբլիթի ձև տալ։

_Դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա, ծածկել և թողնել 15 րոպե։

_Բուլկիներին հարած ձու քսել։

_Թխել 180 աստիճան ջերմաստիճանով տաքացված ջեռոցում մոտ 20-25 րոպե։

_Պատրաստի բուլկիներին ցանել շաքարի փոշի, ցանկության դեպքում՝ դարչինի հետ խառնած։

Կաթով բուլկիներ

Կաթով բուլկիներ

Փափուկ ու եթերային, գեղեցիկ բուլկիները դեռ կարելի է շատ բուրավետ դարձնել, եթե խմորին ավելացնեք կիտրոնի կամ նարնջի համ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սիննաբոն բուլկիներ

Խնդրում ենք Գնահատեք