Կաթով թխվածքաբլիթներ. Եթերային անուշաբույր քաղցրավենիք

Կաթով թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կաթով թխվածքաբլիթները փխրուն են և փափուկ, հաճելի եթերային համով և բույրով։

Դրանք շատ պարզ ու արագ են թխվում, այնպես, որ կարող եք արագ լուծել սուրճի հետ մատուցելու քաղցրավենիքի հարցը:

Կաթով թխվածքաբլիթներ

Կաթով թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 1 հատ

_Կաթ 100 մլ

_Կարագ 100 գր

_Փխրեցուցիչ 2 թեյի գդալ

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Մի պտղունց աղ

_Շաքարավազ 2/3 բաժակ

_Շաքարի փոշի

_Ալյուր 400 գր

Կաթով թխվածքաբլիթներ

Կաթով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Փափկած կարագը շաքարավազի հետ տրորել, ավելացնել ձուն, աղն ու վանիլինը, խառնել։

_Ավելացնել կաթը, հարել, մինչև հարթվի։

_Ալյուրը խառնել փխրեցուցչի հետ, մաղել և ավելացնել զանգվածին։ Խմորը մի փոքր կպչուն է, շատ փափուկ և ճկուն։

_Սեղանին ալյուր ցանել, խմորը գրտնակել մինչև 1 սմ հաստությամբ շերտով։

_Թխվածքաբլիթները կտրատել ձևերով և դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:

_Թխել թխվածքաբլիթները մոտ 20 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

_Ցանել շաքարի փոշի՝ ըստ ճաշակի։

Կաթով թխվածքաբլիթներ

Խորհուրդ՝ թխվածքաբլիթի բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանում։ Մի խառնեք շատ ալյուր, հակառակ դեպքում թխվածքաբլիթը չի բարձրանա այնքան, որքան պետք է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արագ Պեսոչնի պեչենի

Խնդրում ենք Գնահատեք