Առաջարկում եմ պատրաստել Տնական կաթով տորթ կոկոսի նուրբ համով:
Շատ քչերն են հասուն տարիքում սիրում կաթը մաքուր վիճակում, հնարավոր է՝ երբեմն կակաո պատրաստելու տարբերակով խմեն: Բայց դա իհարկե բոլորովին չի խանգարի, որ հմայվեն այս տորթը փորձելիս, չնայած սկզբում կուզենան հրաժարվել համտեսել։
Այս տորթը շատ հեշտ է պատրաստվում։ Ձեզ ջեռոց պետք չէ, և բացի այդ՝ ամբողջովին բացառված է ալյուրը և ժելատինը: Կաթնային զանգվածը պահպանում է իր ձևը եգիպտացորենի օսլայի շնորհիվ։
Աղանդերի բաղադրիչներում կա նաև մի շատ անսովոր բաղադրիչ՝ հալած պանիր։ Խոսքը մեզ ծանոթ պանրիկների մասին չէ։ Պանիրը պետք է լինի շերտավոր, այն ունի այլ հյուսվածք և համ։

Տնական կաթով տորթ կոկոսի համով. Բաղադրիչներ
_Կաթ 600 մլ
_Շաքարավազ 50 գ
_Եգիպտացորենի օսլա 60 գ
_Հալած պանիր 2 հատ
_Կոկոս՝ ըստ ճաշակի


Տնական կաթով տորթ կոկոսի համով. Պատրաստման եղանակը
_Կաթը լցնել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազն ու եգիպտացորենի օսլան, մանրակրկիտ հարել, որպեսզի գնդիկներ չմնան։
_Հեռացնել պանրի շերտերից փաթեթավորումը և ավելացնել կաթի խառնուրդին:
_Կաթսան դնել մարմանդ կրակի վրա և անընդհատ խառնելով՝ հասցնել եռման աստիճանի։ Անջատեք կրակը։
_15 սմ տրամագծով կլոր ձևամանը յուղել փոքր քանակությամբ բուսական յուղով կամ ծածկել յուղաթղթով։ Այսպիսով, աղանդերը չի կպչի կաղապարին:
_Կաթնային զանգվածը լցնել տարայի մեջ և հարթեցնել։
_Ծածկել թաղանթով և դնել սառնարանում առնվազն 4 ժամ, ցանկալի է՝ ամբողջ գիշեր:
_Աղանդերը կաղապարից հանել՝ շրջելով ամանի վրա և ցանել կոկոսի փաթիլներով։
_Եթե կոկոսի համը ձեզ դուր չի գալիս, այն փոխարինեք կաթի փոշիով, կակաոյով կամ քերած շոկոլադով։

Նման աղանդեր կարելի է պատրաստել չափաբաժիններով, եթե կաթի զանգվածը տարածեք փոքր ամանների կամ բաժակների մեջ։
Աղանդերը սառնարանում դրեք մինչև մատուցելը, որպեսզի պահպանի ձևը և փայլուն տեսքը:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Ռաֆաելլո







