Կալմարով աղցան. Սնկով և ընկույզով յուրահատուկ համեղություն

Կալմարով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Ծովամթերքով աղցանների սիրահարներին կհիացնենք կալմարով աղցանի բաղադրատոմսով: Կարծում ենք, նույնիսկ կալմարների սիրահարներից քչերն են փորձել այն ընկույզով աղցանում։ Ցանկանու՞մ եք զարմացնել ձեր հյուրերին, ուրեմն ուշադրություն դարձրեք այս բաղադրատոմսին։

Ավելին, նույնիսկ սկսնակ տանտիրուհին կարող է այն պատրաստել:

Կալմարով աղցան

Կալմարով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կալմար — 300 գր

_Շամպինիոններ — 500 գր

_Կարտոֆիլ — 2-3 հատ

_Կոշտ պանիր — 200 գր

_Ընկույզ — 1 բաժակ

_Սխտոր — 1 պճեղ

_Մայոնեզ — 150 գր

_Աղ, պղպեղ, դափնու տերև

Կալմարով աղցան

Կալմարով աղցան. Պատրաստման եղանակը

_Նախ, պետք է եփել կալմարը: Ջուրը եռացնել, աղ անել ըստ ճաշակի, գցել դափնու տերև և սև պղպեղի հատիկներ։ Եփել ոչ ավելի, քան 1-1,5 րոպե: Թողնել սառչի, հետո բարակ օղակներով կտրատել։

_ Այդ ընթացքում լվանալ սունկը և լցնել աղ արած ջրի մեջ, որպեսզի մոտ 5 րոպե եփվի: Սունկը նույնպես թողնել սառչի և կտրատել շերտերով։

_Կոշտ պանիրը գեղեցիկ տեսք կունենա աղցանի մեջ, եթե կտրատվի բարակ շերտերով։

_Ընկույզը պետք է մանրացնել միջին չափի փշուրների։ Հարմար է դա անել՝ ընկույզները մաքուր չոր շղարշով ծածկելով և գրտնակով մի քանի անգամ անցնելով դրանց վրայով։ Կարելի է նաև բլենդերով մանրացնել, բայց կարճ ժամանակ, բառացիորեն 2 վայրկյան, որ կտոր-կտոր մնան։

Կալմարով աղցան. Սնկով և ընկույզով յուրահատուկ համեղություն

_Մայոնեզի մեջ ավելացնել ճզմած սխտորը, խառնել։

_Խառնել բաղադրիչները, աղցանը համեմել մայոնեզով։

_Մնում է աղցանը գեղեցիկ ձևավորել հարթ ափսեի վրա և զարդարել ըստ ձեր երևակայության:

Կալմարով աղցան

Կալմարով աղցանը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք