Պատրաստենք խոնավ, քնքուշ, նուրբ Կակաչի սերմերով տորթ՝ շատ հարուստ համով։
Եթերային, թթվասերով կրեմով այս աղանդերը կակաչի սերմերով՝ պատրաստվում է արագ, բայց արդյունքը միշտ դուր է գալիս բոլոր հյուրերին։

Կակաչի սերմերով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 2 հատ
_Շաքարավազ 180 գր
_Աղ մի պտղունց
_Վանիլին ըստ ճաշակի
_Թթվասեր 200 գր
_Մարած սոդա 1 թեյի գդալ
_Կակաո 1 ճաշի գդալ
_Ալյուր 160 գր
_Կակաչի սերմ 1 ճաշի գդալ
_Չամիչ 2 ճաշի գդալ
Կրեմը պատրաստելու համար
_Թթվասեր 450 գր
_Շաքարի փոշի 2-3 ճաշի գդալ
_Կիտրոնաթթու 1/3 թեյի գդալ


Կակաչի սերմերով տորթ. Պատրաստման եղանակը
_Ձվերը հարել աղի, շաքարավազի և վանիլինի հետ՝ մինչև փարթամանա:
_Ավելացնել թթվասերը և հարել։
_Ավելացնել մաղած ալյուրը, հարել։
_Ավելացնել մարած սոդան և խառնել։
_Խմորը բաժանել 3 մասի։
_Մի մասին խառնել կակաո, երկրորդին՝ կակաչի սերմեր, երրորդին՝ չամիչ։
_Կակաոյով խառնուրդի մեջ ավելացնել ևս մեկ գդալ թթվասեր, որպեսզի խմորը փափուկ լինի։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, մեջտեղում լցնել կակաոյով խմորը, կողքերից լցնել կակաչի սերմերով և չամիչով զանգվածները:
_Թխել 180 աստիճանով մոտ 20-30 րոպե։
_Կրեմի համար թթվասերը հարել շաքարի փոշու հետ, եթե չեք սիրում շատ քաղցր՝ կարող եք ավելացնել կիտրոնաթթու:

_Թխվածքաբլիթը 5 րոպե թողնել սառչի, այնուհետև կտրել եզրերը և բաժանել 3 շերտի։
_Տորթ կազմել՝ շերտերին կրեմ քսելով, վրան ու կողքերին նույնպես կրեմ քսել, խմորի կտրատած եզրերից մանրած փշրանքներ ցանել։
_Տորթը կարելի է անմիջապես մատուցել կամ դնել սառնարանը 30-60 րոպեով։


Ստացվում է շատ նուրբ և լավ ներծծված տորթ եթերային կրեմով, այն կարելի է զարդարել տարբեր ձևերով և մատուցել տոնական սեղանին։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Բրաունի







