Կաղամբով աղցան. Բոլորին խորհուրդ եմ տալիս այս տաք մարինադով թթուն

Կաղամբով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Կաղամբով աղցան. Բոլորին խորհուրդ եմ տալիս այս տաք մարինադով թթուն

Այսպիսի թթու կաղամբ ես պատրաստում եմ արդեն շատ տարիներ: Շատ համեղ է ստացվում: Ամբողջ շաբաթ հաճույքով ենք ուտում:

Կաղամբով աղցան

Կաղամբով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

Երեք լիտրանոց բանկայի համար

_Կաղամբ — 1 փոքր գլուխ

_Գազար — 1 հատ

_Սխտոր — 3 պճեղ

_Գլուխ սոխ 1-2 հատ

_Բուլղարական կարմիր պղպեղ՝ ըստ ճաշակի

_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

Մարինադի համար

_Ջուր — 1,5 լիտր

_Աղ — 2 ճաշի գդալ

_Բուսական յուղ — 1/2 բաժակ

_Շաքարավազ — 4 ճաշի գդալ

_Քացախ 70% -1 ճաշի գդալ

Կաղամբով աղցան

Կաղամբով աղցան. Պատտրաստման եղանակը

_Կաղամբը, գազարը, սխտորը, սոխը, պղպեղը և կանաչին կտրատել, լցնել ամանի մեջ, զգուշորեն խառնել և դնել բանկայի մեջ:

_Եռացնել ջուրը՝ ավելացնելով աղը, ձեթը, շաքարը և քացախը:

_Բանկայի կաղամբի վրա լցնել ստացված մարինադը և փակել պլաստիկ կափարիչով:

_Թողնել մեկ օր, մինչև այն ամբողջովին սառչի:

Այնուհետև դնել սառնարանը, և կարող եք բոլորին հյուրասիրել համեղ կաղամբով:
Այս կաղամբը կարելի է պատրաստել նաև ձմռան համար, պարզապես փակեք մետաղե կափարիչով:

Կաղամբով աղցան

Բարի ախորժակ և համեղ տրամադրություն բոլորին:

Տեսանյութ

Մալականի թթու

Խնդրում ենք Գնահատեք