Կաղամբով աղցան. Յուրահատուկ համով, ախորժելի ուտեստ

Կաղամբով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Կաղամբով աղցան. Յուրահատուկ համով, ախորժելի ուտեստ

Սա իսկապես կաղամբով ամենահամեղ աղցանն է, այն կարելի է պատրաստել թեկուզ ամեն օր անընդմեջ և չի հոգնեցնի: Թվում է, թե անհամատեղելի մթերքներ են, բայց այս աղցանի մեջ դրանք շատ են համակցվում: Պատրաստեք և համոզվեք:

Կաղամբով աղցան

Կաղամբով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաղամբ — 500-600 գր

_Վարունգ — 3 հատ

_Ձու — 4 հատ

_Թունոսի պահածո — 1 տուփ

_Կանաչներ՝ ըստ ճաշակի

_Աղ՝ ըստ ճաշակի

_Մայոնեզ — 3 ճաշի գդալ

_Թթվասեր — 3 ճաշի գդալ

_Մանանեխի հատիկներ — 1 թեյի գդալ

Կաղամբով աղցան

Կաղամբով աղցան. Պատրաստման եղանակը

_Կաղամբը կտրատել, կտրել վարունգը կիսաօղակներով: Այս աղցանի համար սովորական կաղամբի փոխարեն կարելի է օգտագործել նաև պեկինյան կաղամբը:

_Խորանարդներով կտրատած ձուն լցնել տարայի մեջ կաղամբի և վարունգի հետ միասին, ավելացնել մանր կտրատած կանաչին:

_Առանձին ամանի մեջ պատառաքաղով տրորել թունոսը, ավելացնել թթվասերը, մայոնեզը, մանանեխի հատիկները, աղը և լավ խառնել

Կաղամբով աղցան

Ամեն ինչ պատրաստ է: Կարևորն այն է, որ կարելի է աղցանը համեմել անմիջապես նախքան մատուցելը և անմիջապես ուտել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սիսեռով աղցան

Խնդրում ենք Գնահատեք