Կաղամբով աղցան. Պահածո աղցանը հաճելիորեն կգոհացնի ձմռանը իր ամառային բույրով
Բանջարեղենով աղցանը շատ համեղ և անուշաբույր է ստացվում, նման նախուտեստը հիանալի տեսք ունի տոնական սեղանին, ես այն մատուցում եմ ճաշի և ընթրիքի ժամանակ:

Կաղամբով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաղամբ 700 գ
_Լոլիկ 3 հատ
_Բուլղարական պղպեղ 2 հատ
_Սոխ 1 հատ
_Կանաչի՝ ըստ ճաշակի
_Սխտոր 2 պճեղ 1 բանկայի համար
_Պղպեղի 4 հատիկ 1 բանկայի համար
_Աղ 2 ճաշի գդալ
_Շաքարավազ 4 ճաշի գդալ
_Քացախ 9% 50 մլ

Կաղամբով աղցան. Պատրաստման եղանակը
_Կաղամբը մանր կտրատել, պղպեղը և լոլիկը նույնպես կտրել կտորներով:
_Սոխը բարակ կիսաօղակներով կտրատել, նախընտրած կանաչիները նույնպես մանր կտրատել:
_Ստերիլիզացված բանկաների մեջ լցնել պղպեղի հատիկները, սխտորի պճեղը, ըստ շերտերի դասավորել՝ սոխի շերտ, կաղամբի շերտ, պղպեղ և լոլիկ:
_Լցնել եռման ջուրը յուրաքանչյուր բանկայի մեջ և ծածկել կափարիչներով, թողնել 5 րոպե:
_Դատարկել ջուրը կաթսայի մեջ, վրան ավելացնել աղ և շաքար:
Հուշում. Ուշադիր հաշվարկեք բոլոր բաղադրիչները (աղ, շաքար և քացախ):
_Մարինադը եռացնել, ավելացել քացախ և շարունակել եռացնել:
_Լցնել մարինադը բանկաների մեջ, փակել կափարիչները և շրջել, փաթաթել և թողնել մինչև սառչի:
_Պահեք նկուղում կամ պահարանում:

Բանջարեղենը շատ համեղ է, փխրուն, իսկ կաղամբը պարզապես զարմանալի է ստացվում:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Մալականի թթու







