Այսօր հետաքրքիր Ամանորյա թեթև աղցան ենք պատրաստելու կանաչ լոլիկով, միանգամից կդատարկվի ձեր ամանորյա սեղանից։ Ծանր մսային ուտեստներից հոգնած յուրաքանչյուր հյուր առաջին հերթին այս կանաչ աղցանին կանդրադառնա, չմոռանաք նրանց ասել, որ մեր ալիքում շատ այլ համեղ աղցանների բաղադրատոմսեր էլ կան։
Կանաչ Լոլիկով Աղցան Բաղադրիչներ
_Կանաչի լոլիկ — 2 հատ
_Մարոլ — 1 փունջ
_Սոխ — 1 գլուխ
_Կաղամբ — 100 գր․
_Եգիպտացորեն — 100 գր․
_Մայոնեզ և թթվասեր — 50 գր․
_Ձիթայուղ
Ամանորյա Աղցան Քայլ առ քայլ
_Կանաչ թարմ աղցանը սկսում ենք կանաչ լոլիկի կտրատումից, հարմար է նման կտորների վերածել, բայց ըստ ձեր ցանկության կարող եք ավելի խոշոր էլ կտրտատել
_Կանաչ լոլիկը հաճելի թթվայնությունից բացի, պարունակում է մեծ թվով հակաօքսիդանտներ, վիտամիններ, հանքանյութեր և հրաշալի հավելում է մսային ուտեստներին
_Հաջորդը կտրատում ենք մարոլը, երկար թեթև շերտերի
_Դրան հաջորդում է գլուխ սոխը, որը հարկավոր է շատ մանր կտրատել, եթե սուր համից խորշում եք, կարող եք 10 րոպեով քացախի մեջ պահել, սուր հոտից և համից խուսափելու համար
_Այնուհետև կաղամբի մատղաշ տերևներն էլ մարոլի պես կտրատում ենք և ավելացնում աղցանին
_Եգիպտացորեն ենք ավելացնում աղցանի վրա, կարող եք այն փոխարինել կանաչ ոլոռով, որպեսզի լրիվ կանաչ ստացվի ձեր աղցանը
_Ձիթայուղ ենք ավելացնում աղցանին
_Աղ և պղպղեղ, ինչպես նաև մայոնեզն ու թթվասերը հարկավոր է ավելացնել անմիջապես սեղան դնելուց առաջ, որպեսզի տեսքից չընկնի աղցանը
_Յուրահատուկ համի համար կարող եք վերցնել ցեզար աղցանի համար նախատեսված հատուկ մայոնեզը, ինձ նման, և այն լրացնել մի փոքր թթվասերով
_Եթե ցանկանաք մայոնեզն ու թթվասերը կարող եք փոխարինել քացախով, դա արդեն առաջին փորձից հետո դուք կորոշեք
_Սև կամ սպիտակ քունջութ ենք լցնում վրան, գեղեցկացնելուց բացի կալցիումի աղբյուր ապահովելու համար
_Վերջ, հյուրերը թակում են դուռը, մեր արագ, օգտակար և հաճելիորեն համեղ աղցանը պատրաստ է, կարող եք արդեն հրավիրել հյուրերին ներս
Դե ինչ, բարի ախորժակ։