Կարամելային կրեմ. Եթերային կրեմ անուշահամ խմորեղենների համար

Կարամելային կրեմ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Աղանդերի համը մեծապես կախված է կրեմից, դրա խտությունից։ Մենք առաջարկում ենք փորձել առավել շահեկան տարբերակներից մեկը՝ կարամելային կրեմ։

Կարամելային կրեմ

Կարամելային կրեմ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 3 ճաշի գդալ

_Կաթ 200 մլ

_Եփած խտացրած կաթ 300 — 400 գր

_Շաքարավազ 1 ճաշի գդալ

_Կարագ 200 գր

_Վանիլին 1 պատիճ

Կարամելային կրեմ

Կարամելային կրեմ. Պատրաստման եղանակը

_Այս քանակի բաղադրիչներից ստացվում է 5 չափաբաժին կրեմ:

_Կրեմը փափուկ և եթերային դարձնելու համար ավելի լավ է օգտագործել միայն եփած խտացրած կաթը (որպես տարբերակ՝ տնական)։

_Կարելի է վերցնել վանիլի էքստրակտ կամ պատիճ, հանել սերմերը, դրանք նույնպես օգտակար կլինեն։

_Կաթը կաթսայի մեջ խառնել վանիլի սերմերի հետ և թողնել սառը տեղում 3-4 ժամ՝ այս ընթացքում կաթը կհագեցվի վանիլի բույրով։

_Կաթի մեջ ավելացնել շաքարավազը, ալյուրը, խառնել և դնել գոլորշու վրա։

_Հարելով եփել, մինչև թանձրանա։ Թողնել սառչի մինչև գոլ վիճակ և խառնել  փափկած կարագը, խտացրած կաթը:

_Ստացված կրեմը պետք է շատ թանձր լինի, այն կարելի է օգտագործել էկլերների, լցոնած փխրուն գլանիկների և այլ խմորեղենների համար։

Կարամելային կրեմ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Եփովի կրեմ առանց ձվի

Խնդրում ենք Գնահատեք