Այս տնական, հարմարավետ և համեղ կարամելային տորթի հիմքի համար կարող եք օգտագործել կաթնաբույր կամ փխրուն, ընկույզով թխվածքաբլիթներ:
Կարևորն է, որ դրանք լինեն շատ որակյալ, իսկ դուք պատրաստեք սիրով:

Կարամելային տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Փխրուն կարամելային թխվածքաբլիթներ 150 գր
_Ընկույզ 1/2 բաժակ
_Շագանակագույն շաքարավազ 1/2 բաժակ
_Կարագ 3 ճաշի գդալ (գումարած կարագը կաղապարը յուղելու համար)
_Հարած սերուցք՝ մատուցելու համար
Ջնարակի համար
_Կարագ 1,5-2 թեյի գդալ
_Շագանակագույն շաքարավազ 1 ճաշի գդալ
_Վանիլային շաքար 1/2 թ/գդ
Լցոնի համար
_Կաթնաշոռ 600 գր
_Սերուցքային պանիր 120 գր
_Ձու 2 հատ
_Սերուցք 33-35% յուղայնության 6 ճաշի գդալ
_Սերուցք 10% յուղայնության 6 ճաշի գդալ
_Շագանակագույն շաքարավազ 1 բաժակ
_Կարտոֆիլի օսլա 1 ճաշի գդալ
_Կես կիտրոնի հյութ

Կարամելային տորթ. Պատրաստման եղանակը
_Հիմքի համար թխվածքաբլիթները մանրացնել։ Ընկույզները մանր կտրատել։
_Թխվածքաբլիթի փշրանքները խառնել շաքարավազի և ընկույզի հետ, ավելացնել հալեցրած և մի փոքր սառած կարագը, խառնել և ստացված զանգվածը լցնել 22-24 սմ տրամագծով, յուղած կլոր բացվող ձևամանի մեջ՝ ձեռքերով զանգվածը ներքև և կողքեր սեղմելով, և 1 ժամով դնել սառնարանը։
_Միջուկի համար կաթնաշոռը անցկացնել մաղի միջով և հարել բլենդերով կամ հարիչով մնացած բոլոր բաղադրիչների հետ, մինչև հարթվի։
_Միջուկը լցնել կաղապարի մեջ պատրաստված հիմքի վրա և թխել նախապես մինչև 200°C տաքացրած ջեռոցում մոտ 25 րոպե: Կենտրոնում միջուկը պետք է խոնավ լինի։
_Տորթը հանել ջեռոցից և թողնել սառչի սենյակային ջերմաստիճանում 1,5 ժամ, այնուհետև 6 ժամով դնել սառնարանը։
_Ջնարակի համար կարագը, շաքարավազը, վանիլային շաքարավազը, 2 թեյի գդալ ջուրը փոքր կաթսայի մեջ բերել եռման աստիճանի։
_Եփել 1-2 րոպե անընդհատ խառնելով։

Թեթևակի սառեցնել և սառած տորթը ծածկել ջնարակով։
Մատուցեք հարած սերուցքով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ առանց ջեռոցի







