Կարկանդակ Կիտրոն. Անուշաբույր քաղցրավենիք ընթրիքին

Կարկանդակ Կիտրոն ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Սիրելիներին հյուրասիրելու համար պատրաստեք այս բերանում հալչող, նուրբ ու թարմ համով կարկանդակ Կիտրոն:

Այստեղ կիտրոնն առկա է ամենուր և՛ խմորի մեջ, և՛ միջուկի, և՛ ջնարակի մեջ:

Կարկանդակ Կիտրոն

Կարկանդակ Կիտրոն. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարագ 180 գր

_Ալյուր 175 գր

_Ձու 2 հատ

_Շաքարավազ 180 գր

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

_Կիտրոնի քերուկ 1 հատ

Կրեմի համար

_Կիտրոնի կեղևի քերուկ 1 հատ

_Կիտրոնի հյութ 1 հատ

_Շաքարավազ 75 գր

_Ձու 2 հատ

_Կարագ  50 գր

Ջնարակի համար

_Շաքարի փոշի 100 գր

_Կիտրոնի հյութ 3-4 թեյի գդալ

Կարկանդակ Կիտրոն
Կարկանդակ Կիտրոն. Պատրաստման եղանակը

_Խմորի համար փափուկ կարագը հարել շաքարավազի հետ, ավելացնել ձուն, շարունակել հարել։

_Ավելացնել մաղած ալյուրը և խառնել փխրեցուցիչի հետ։ Ավելացնել նաև քերուկը և հյութը, լավ խառնել։

_Ձևամանը (20-24 սմ) ծածկել յուղաթղթով և յուղ քսել։

_Խմորը հավասարաչափ տարածել և ձևամանը մի քանի անգամ պտտել ժամացույցի սլաքի ուղղությամբ, որ հարթվի:

_Թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 35-40 րոպե։

_Պատրաստի թխվածքաբլիթը հանել կաղապարից, հեռացնել թուղթը և թողնել, որ սառչի մետաղական ցանցի վրա։

Կրեմի համար

_Ձվերը հարել կիտրոնի հյութով։ Ավելացնել շաքարավազը, կարագը և համեմունքը:

_Այս զանգվածով կաթսան դնել գոլորշու վրա և շարունակել անընդհատ խառնել, մինչև թանձրանա։ Կրեմը վերցնել գոլորշու վրայից և թողնել սառչի։

_Սառած բիսկվիթը կտրատել 2-3 շերտի: Դրանց քանակը կախված է ձեր ձևամանի չափից:

_Բոլոր շերտերին քսել կիտրոնի կրեմ, բացի վերևինից:

Ջնարակի համար

_Շաքարի փոշին մաղել և վրան ավելացնել մի քիչ կիտրոնի հյութ՝ ջնարակը (գլազուրը) հասցնելով ցանկալի խտության, լցնել տորթի վրա, թողնել չորանա։

Կարկանդակ Կիտրոն

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Թափանցիկ Լիմոնով տորթ

Խնդրում ենք Գնահատեք