Կարկանդակ շոկոլադով և ընկույզով. Հյուսքի տեսքով այս թխվածքը շատ տպավորիչ է թվում

Կարկանդակ շոկոլադով և ընկույզով ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կարկանդակ շոկոլադով և ընկույզով. Ուզում ենք ձեզ հետ կիսվել արագ պատրաստվող շոկոլադահամ, ընկույզով ու թեթև շերտավոր խմորով չքնաղ համովություն ստանալու եղանակը:  Ներսում շոկոլադ է, իսկ վրայից՝ գեղեցիկ զարդարված է ընկույզով:

Կարկանդակ շոկոլադով և ընկույզով մատուցեք ցանկացած առիթի համար, և տարբեր տեսակի ընկույզների ու շոկոլադի օգնությամբ հեշտությամբ կարող եք փոխել համը: Հիմա կպատմենք, թե ինչպես կարելի է պատրաստել:

Կարկանդակ շոկոլադով և ընկույզով

Կարկանդակ շոկոլադով և ընկույզով. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Խմորիչով շերտավոր խմոր 0,5 կգ (1 փաթեթ` 2 շերտ)

_Շոկոլադ — 200 գ (2 սալիկ)

_Ընկույզ — 4 ճաշի գդալ

_Ձու — 1 հատ

_Դարչին — 0,5 թեյի գդալ

_Ալյուր — մի քիչ

_Յուղաթուղթ — 2 թերթ

Կարկանդակ շոկոլադով և ընկույզով

Կարկանդակ շոկոլադով և ընկույզով. Ինչպես պատրաստել

_Սկզբում նախապատրաստել այն ամենն ինչ ձեզ հարկավոր է: Շերտավոր խմորը պետք է նախապես հանել, որ այն լինի սենյակային ջերմաստիճանի (30-40 րոպե): Պետք է նախապես պատրաստել ընկույզը, դրանք դանակով կտրատել ոչ շատ մանր, այնուհետև 5-7 րոպե տապակի մեջ մի փոքր բովել՝ ժամանակ առ ժամանակ խառնելով միջին կրակի վրա:

_Ջեռոցի տապակները պետք է ծածկել յուղաթղթով: Խորհուրդ է տրվում տալիս օգտագործել յուրաքանչյուր կարկանդակի համար առանձին տապակ, որ հարմար լինի:

_Վերցնել շերտավոր խմորի մի շերտ, ցանել տախտակի վրա ալյուր, գրտնակը նույնպես ալյուրոտել: Խմորի վրա մի փոքր ալյուր ցանել և սկսել գրտնակել: Խմորի բացելու համար չափորոշիչը կլինի շոկոլադե սալիկը, որը պետք է դնել խմորի մեջտեղում: Խմորը պետք է շոկոլադի կողքերից յուրաքանչյուր կողմում երկար լինի մոտ 4 սմ-ից աջ և ձախ:

_Խմորը գրտնակելուց հետո, դրա վրա դնել շոկոլադե սալիկը: Այնուհետև «հյուսք» անելու համար պետք է դանակով կտրվածքներ անել 40–45º անկյան տակ, յուրաքանչյուր կողմում՝ 1,5–2 սմ հեռավորության վրա:

_Արդյունքում ստացված շերտիկները հերթով իրար վրա բերելով` ծածկել շոկոլադը, պետք է ստուգել, որ ոչ մի կողմում շոկոլադի բաց մասեր չլինեն, որպեսզի թխվելու ընթացքում շոկոլադը չթափվի:

_Հարել ձուն պատառաքաղով, մինչև փրփուր հայտնվի: Խոհարարական վրձինով քսել հարած ձուն  հյուսած խմորի վրա: Վրան շաղ տալ դարչին և ընկույզ:

_Ջեռոցը նախապես տաքացնել 190 °C ջերմաստիճանով: Բահիկի օգնությամբ հյուսքերը դնել տապակի վրա և թխել 35-40 րոպե: Նույնը կրկնել խմորի երկրորդ շերտի և շոկոլադե սալիկի համար: Կարող եք թխել հյուսները միևնույն ժամանակ` ջեռոցի տարբեր մակարդակներում:

Պատրաստի քաղցրավենիքը հանել և թողնել, որ սառչի: Մատուցելու համար կտրատել 3-4 սմ կտորներով:

Կարկանդակ շոկոլադով և ընկույզով

Կարկանդակը շոկոլադով և ընկույզով պատրաստ է:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք