Նուրբ Կարկանդակ Սուֆլեն միշտ եղել է այն շքեղ աղանդերներից, որը բոլորը շատ են սիրում։
Առաջարկում եմ կարկանդակի բաղադրատոմս, որի մեջ որպես միջուկ, պարզապես կլինի նուրբ սուֆլե։

Կարկանդակ Սուֆլե. Անհրաժեշտ բաղադրիչները
_Դեղնուցներ 2 հատ
_Շաքարավազ 60 գր
_Կարագ 80 գր
_Ալյուր 220 գր
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
Միջուկի համար
_Սպիտակուցներ 2 հատ
_Մի պտղունց աղ
_Շաքարավազ 80 գր
_Թթվասեր 400 գր
_Վանիլին ըստ ճաշակի
_Ալյուր 50 գր

Կարկանդակ Սուֆլե. Պատրաստման եղանակը
_Դեղնուցները շաքարավազի հետ և խառնիչով հարել, մինչև վերջինս լուծվի։
_Ավելացնել հալած կարագը և շարունակել հարել։
_Մաղած ալյուրը և փխրեցուցիչը լցնել և զանգվածը խառնելով վերածել փշրանքների։
_Սպիտակուցներին աղ անել և հարել հարիչով, մինչև փարթամ զանգված ստացվի, ապա ավելացնել շաքարավազն ու վանիլինը, հարել մինչև թանձրանա։
_Սպիտակուցային զանգվածը հարել թթվասերի հետ, խառնել, մինչև հարթվի։
_Ավելացնել ալյուրը և զգուշորեն խառնել բահիկով։
_Թխելու համար նախատեսված տապակը ծածկել յուղաթղթով, փշրանքների մի մասը լցնել և ձեռքերով սեղմել, ամրացնել։
_Վրան լցնել սպիտակուցային զանգվածը, վրան ցանել մնացած փշրանքները։
_Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում, մոտ 30-40 րոպե։
_Թողնել ձևամանի մեջ սառչի առաջին 15 րոպեները, ապա զգուշորեն հանել և թող սառչի ափսեի մեջ։

Այսպիսի շքեղ աղանդերը մատուցում ենք թեյի կամ կակաոյի հետ։ Եթե Ձեզ դուր է գալիս շոկոլադի համն ու բույրը, ապա սուֆլեին կարելի է ավելացնել կակաո, և դուք կստանաք շոկոլադե համ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տիրամիսու բաժակներով







