Կարմիր լոբով աղցան. Հագեցնող և նրբահամ ուտեստ

Կարմիր լոբով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Առաջարկում եմ պատրաստել թեթև և համեղ կարմիր լոբով աղցան: Չնայած մայոնեզով աղցանների ժամանակը դեռ չի հասել, բայց պատուհանից դուրս ցուրտը խթանում է ձեզ ավելի շատ կալորիականությամբ սնունդ ուտել:

Հետևաբար, լոբին շատ արագ հայտնվեց սննդակարգում: Իսկ այսօր սեղանին կարելի է մատուցել, այս սննդարար աղցանը: Պարզ, բայց համեղ:

Կարմիր լոբով աղցան

Կարմիր լոբով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ապխտած երշիկ 300 գր

_Կարտոֆիլ 350 գր

_Ձու 4 հատ

_Կոշտ պանիր 100 գր

_Վարունգ 150 գր

_Պահածոյացված լոբի 300-350 գր

_Աղ՝ ըստ ճաշակի

_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

_Սամիթ 1 փունջ

_Կանաչ սոխ 1 փունջ

Կարմիր լոբով աղցան

Կարմիր լոբով աղցան

Կարմիր լոբով աղցան. Պատրաստման եղանակը

_Նախ, պատրաստել բոլոր բաղադրիչները օգտագործման համար: Ձվերը պինդ խաշել, իսկ կարտոֆիլը կեղևով՝ մինչև փափկելը: Թողնել սառչեն:

_Աստիճանաբար հավաքել աղցանը: Տեղադրել մոտ 20 սմ տրամագծով բացվող օղակը լայն ամանի վրա:

_Առաջին շերտով դնել խոշոր քերած կարտոֆիլը: Աղ անել կարտոֆիլին, վրան շաղ տալ մայոնեզ:

_Լցնել խորանարդնրով կտրատած կիսածխած, փափուկ երշիկի շերտը: Այն նույնպես պատել մայոնեզով:

_Հաջորդը կլինի կտրատած կանաչ սոխի շերտը: Դրա վրա շաղ տալ խաշած ձվերը՝ քերած խոշոր քերիչով: Դրանց վրա աղ անել, մայոնեզ քսել:

_Հաջորդ շերտը միջին քերիչով քերած վարունգ է: Աղ արած վարունգը, ծածկել մայոնեզով:

_Վերջին շերտը ծածկել մանր քերիչով քերած կոշտ պանրով:

_Այնուհետև պանրի վրա դնել ջրքամած լոբին:

Կարմիր լոբով աղցան

Կարմիր լոբով եւ երշիկով պատրաստված աղցանը դրեք սառնարանում առնվազն 20 րոպե: Մատուցելուց առաջ զարդարեք մանրացված կանաչիներով:

Անձամբ ես տորթի պես կտրեցի աղցանը և մատուցեցի այս հյութալի եռանկյունին:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Սիսեռով աղցան

Խնդրում ենք Գնահատեք