Կեքսեր սպիտակաձավարով. Եթերային թեթև քաղցրավենիք

Կեքսեր սպիտակաձավարով ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջարկում եմ փորձել նուրբ կաթնաշոռային և սուֆլեի համով կեքսեր սպիտակաձավարով:

Դրանք եթերային և համեղ են ստացվում, իսկ թխելու համար շատ ժամանակ չի պահանջվում։ Սա հիանալի հավելում լինի ձեր առավոտյան սուրճի համար:

Կեքսեր սպիտակաձավարով

Կեքսեր սպիտակաձավարով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթնաշոռ (9%) 200 գր

_Սպիտակաձավար 150 գր

_Շաքարավազ 150 գր

_Ձու 2 հատ

_Փխրեցուցիչ 5 գր

_Աղ 1 պտղունց

_Վանիլին 1 պտղունց

_Թթվասեր 70 գր

Կեքսեր սպիտակաձավարով

Կեքսեր սպիտակաձավարով

Կեքսեր սպիտակաձավարով. Պատրաստման եղանակը

Կաթնաշոռով և սպիտակաձավարով կեքսեր թխելու համար պատրաստել բոլոր անհրաժեշտ բաղադրիչները։

_Ձվերը բաժանել սպիտակուցների և դեղնուցների։

_Դեղնուցներին ավելացնել շաքարավազը և հարել հարիչով մինչև թեթև ու փարթամ զանգված ստացվի:

_Հարած ձվային զանգվածին ավելացնել թթվասերը և խառնել, մինչև հարթվի։

_Կաթնաշոռը անցկացնել մաղով ու ավելացնել թթվասերի ու ձվի զանգվածին և հարիչով հարել:

_Կաթնաշոռի զանգվածի մեջ լցնել սպիտակաձավարը, փխրեցուցիչը և մի պտղունց վանիլ։

_Ամեն ինչ մանրակրկիտ խառնել բահիկով, մինչև հարթ լինի և մի կողմ դնել, որպեսզի սպիտակաձավարը մի փոքր ուռչի։

_Այդ ընթացքում սպիտակուցներին մի պտղունց աղ ավելացնել և հարիչով հարել մինչև փափուկ, կայուն զանգված ստացվի։

_Կաթնաշոռի զանգվածին մաս-մաս ավելացնել հարած ձվի սպիտակուցը, ամեն անգամ բահիկով զգուշորեն խառնել։

_Ջեռոցը տաքացնել մինչև 170 -180 աստիճան։ Պատրաստի խմորը լցնել թխման ձևամանների մեջ։

_Դրանք շարել տապակի վրա և դնել ջեռոցում, թխել 40 — 45 րոպե:

Պատրաստ լինելը ստուգել փայտիկով, այն պետք է չոր և մաքուր դուրս գա։

Կեքսեր սպիտակաձավարով

Կեքսեր սպիտակաձավարով

Կեքսերը շատ լավն են և՛ տաք, և՛ սառը վիճակում: Լավ համադրվում են ցանկացած մուրաբայի ու ջեմի հետ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ 2 րոպեում

Խնդրում ենք Գնահատեք