Պատրաստի շերտավոր խմորով կիվիով կարկանդակ թխելը պարզ է, հարմար և շատ արագ։
Միակ բանը, որ պետք է ունենաք՝ լցոնների բավարար պաշարն է, որպեսզի չձանձրանաք այս քաղցրավենիքներից։
Կարծում ենք, որ կիվիով կարկանդակը ձվի և թթվասերի քաղցր միջուկով հիանալի տարբերակ է։

Կիվիով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խմորիչով շերտավոր խմոր 250 գր
_Կարագ՝ կաղապարը յուղելու համար
_Ձու 4 հատ
_Թթվասեր 250 գր
_Շաքարավազ 150 գր
_Օղի 40 մլ
_Կիվի 6 հատ
_Ծիրանի ջեմ 2 ճաշի գդալ
_Շաքարի փոշի 2 ճաշի գդալ

Կիվիով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Խմորը բարակ գրտնակել, դնել 26 սմ տրամագծով, կարագով յուղված ջեռոցի տապակի մեջ, այնպես, որ հատակն ու կողքերը ծածկվեն։ Ավելորդ խմորը զգուշորեն կտրել։
_Խմորի վրա յուղաթուղթ փռել, լցնել չոր լոբի, որպեսզի խմորը չբարձրանա։
_Դնել նախապես 200°C տաքացրած ջեռոցում 15 րոպեով։
_Ձուն հարել թթվասերի, շաքարավազի և օղու հետ։
_Կիվին մաքրել, կտրատել 0,5 սմ հաստությամբ շրջանակներով։
_Կարկանդակի հիմքը հանել ջեռոցից, դատարկել լոբին և հեռացնել յուղաթուղթը։
_Թողնել մի փոքր սառչի, ապա մակերեսի քսել ծիրանի ջեմ։
_Մի կողմ թողնել կիվիի 10-12 շերտ։
_Մնացածը տարածել կարկանդակի վրա, լցնել ձվային-թթվասերով խառնուրդը։
_Ջեռոցի ջերմաստիճանը իջեցնել մինչև 180°C և կաղապարը դնել մեջ 20 րոպե։
_Կարկանդակի վրա շարել կիվիի առանձնացվաած շրջանակները, ցանել շաքարի փոշի։
_Վերադարձնել ջեռոցը ևս 5 րոպեով։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Պարզ ռուլետ







