Կիտրոնը շաքարով. Վիտամինների աղբյուր ողջ ընտանիքի համար

Կիտրոնը շաքարով Պահածոներ

Ամեն ձմեռ, գարուն և աշուն Կիտրոնը շաքարով պատրաստում եմ բանկայի մեջ: Մեղրից ալերգիա ունեմ, այնպես որ, թող ներեն ինձ մեղրի սիրահարները, ես այս բաղադրատոմսում դրա փոխարեն շաքար եմ օգտագործում, բայց դուք կարող եք վերցնել ձեր սիրելի մթերքը:

Իրականում ոչինչ պետք չէ պատրաստել, այս կիտրոնները ստացվում են քաղցրահամ, թեթև թթվաշությամբ, մուրաբա են հիշեցնում: Շատ համեղ է, կարելի է ավելացնել թեյին, մրսածությունը կանխելու համար և կամ ջրի մեջ լցնելը, կամ նույնիսկ պարզապես մի կտոր ծամել:

Կիտրոնը շաքարով

Կիտրոնը շաքարով. Անհրաժեշտ բաղադրիչները

_կիտրոններ

_շաքար

_բանկա

Կիտրոնը շաքարով

Կիտրոնը շաքարով. Քայլ առ քայլ պատրաստման եղանակը

_Կիտրոնները մանրակրկիտ լվացեք և չորացրեք: Իդեալում, անհրաժեշտ է դրանք մաքրել, բայց չեմ անում, ինձ ավելի շատ դուր է գալիս կեղևով կիտրոնի համը:

_Այժմ, կիտրոնները կտրել շատ բարակ շերտերով:

_Մաքուր լվացած բանկայի մեջ դնել կիտրոնների շերտ, վրան շաղ տալ շաքար, նորից կիտրոնների շերտ և կրկին լցնել շաքար: Շարունակել մինչև բանկան լցվի ամբողջությամբ, վերջին շերտը պետք է լինի շաքարը:

_Բանկան փակել կափարիչով և դնել սառնարանում 2 օր: 2 օր անց կիտրոնները հյութ կտան, որի շնորհիվ շաքարի հետ միասին շատ համեղ օշարակ է  ստացվում:

Կիտրոնը շաքարով

Ահա և վերջ, գործն արված է: Նման կիտրոնները պահվում են սառնարանում մինչև 14 օր, հնարավոր է, որ ավելի երկար դիմանա, բայց ես չեմ ստուգել, ​​մենք 2-3 օրվա ընթացքում ուտում ենք 0,5 լիտրանոց բանկայի պարունակությունը:

Կիտրոնը շաքարով պատրաստ է:

Բարի ախորժակ և առողջ եղեք:

Տեսանյութ

Ցիտրուսով աղանդեր

Խնդրում ենք Գնահատեք