Բոլորս էլ սիրում ենք հաճելի թեյ խմել, առաջարկում ենք դրա հետ մատուցել Կիտրոնով թխվածքաբլիթներ:
Դրանք կարող են լինել և՛ թեյի հավելում, և՛ հիանալի աղանդեր: Խմորի մեջ կարող եք ավելացնել ընկույզ, և կտրատած շոկոլադ, իսկ մասերից մեկը ներկել ճակնդեղի հյութով։

Կիտրոնով թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարագ 225 գր
_Շաքարավազ 150 գր
_Ձու 3 հատ
_Կես կիտրոնի քերուկ և հյութ
_Ալյուր 480 գր
_Սոդա 0,3 թեյի գդալ
_Կակաոյի փոշի 1 ճաշի գդալ

Կիտրոնով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը
_Կարագը մանր կտրատել, խառնել շաքարավազի և ձվի հետ, հարել, մինչև համասեռ զանգված լինի։
_Ավելացնել քերուկը և կիտրոնի հյութը։
_Ավելացնել մաղած ալյուրն ու սոդան, ձեռքերով արագ հունցել հարթ խմոր:
_Բաժանել այն երկու մասի և մի կեսին խառնել կակաոն:
_Երկու մասերը փաթաթել թաղանթի մեջ և դնել սառնարանում 15-20 րոպե։
_Խմորի յուրաքանչյուր մասը գրտնակել 5-6 մմ հաստությամբ շերտով։
_Կրկին պահել 5-7 րոպե սառնարանում:
_Հանել սառնարանից և սպիտակ շերտի վրա հարած ձու քսել։
_Վրան դնել շոկոլադե շերտը և սեղմել ձեռքերով։
_Ձևավորել ամուր ռուլետ, կտրատել կլոր շերտերով։
_Ցանկության դեպքում դրանք կարելի է նաև կիսել մեջտեղից։
_Դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի մեջ։
_Թխվածքաբլիթների վրա քսել հարած ձու և թխել 220°C ջերմաստիճանում 15 րոպե։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սիննաբոն բուլկիներ







