Տնական կաթնաշոռային կիտրոնով թխվածքաբլիթներ՝ նուրբ նոտաներով։

Կիտրոնով թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 160 գր
_Կաթնաշոռ 200 գր
_Դեղնուց 1 հատ
_Փափուկ կարագ 100 գր
_Շաքարավազ 100 գր
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Կիտրոնի քերուկ 1 հատ

Պատրաստման եղանակը
_Կաթնաշոռը մաղով անցկացնել, խառնել դեղնուցի հետ։
_Կարագը հարել շաքարավազի հետ, ավելացնել կաթնաշոռին։
_Ավելացնել քերուկը, ալյուրը, փխրեցուցիչը, խառնել։
_Խմորը գնդիկների վերածել, մի փոքր հարթեցնել։
_Դնել ջեռոցի տապակի վրա, պատառաքաղով մի փոքր սեղմել։
_Թխվածքաբլիթները դնել ջեռոցը (180°) 30-40 րոպե՝ մինչև ոսկե դարչնագույնը:
_Թողնել սառչեն և մատուցել թեյի հետ:

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Թափանցիկ լիմոնով տորթ







