Կիտրոնով թխվածքաբլիթներ. Եկեք պատրաստենք թեյի հետ հյուրասիրելու համար

Կիտրոնով թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այս բաղադրատոմսով Կիտրոնով թխվածքաբլիթները մայրս է սովորեցրել թխել: Քաղցրավենիքները շատ օրիգինալ և համով են ստացվում:

Բոլոր նրանք, ովքեր փորձում են՝ բաղադրատոմսն անպայման խնդրում են: Թխվածքաբլիթները ոչ միայն շատ գեղեցիկ են, այլ նաև նրբահամ:

Կիտրոնով թխվածքաբլիթներ

Կիտրոնով թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կիտրոն 2 հատ

_Կարագ 50 գր

_Ալյուր 2 բաժակ

_Շաքար 120 գր

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Վանիլին 1 թեյի գդալ

_Կարագ 100 գր

_Թթվասեր 2 ճաշի գդալ

Կիտրոնով թխվածքաբլիթներ

Կիտրոնով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Կիտրոնը կտրատել շերտերով:

_Տապակը յուղել մի կտոր կարագով, դնել կիտրոնները և շաքարավազ ցանել:

_Տապակել երկու կողմից՝ մինչև շաքարավազի կարամելացումը:

_Մաղել ալյուրը, խառնել շաքարավազի և փխրեցուցիչի հետ:

_Քերել սառեցված կարագը ալյուրի մեջ և տրորելով փշրանքների վերածել:

_Ավելացնել թթվասերը և հունցել փափուկ խմոր:

_Խմորը գրտնակել շերտով և բաժակով կտրել շրջանակներ:

_Ծածկել ջեռոցի տապակը յուղաթղթով և շարել շրջանակները, վրան դնել կիտրոնի շերտերը:

_Թխել 180 աստիճանով տաքացված ջեռոցում մոտ 20-30 րոպե, մինչև ոսկե դարչնագույնը:

Կիտրոնով թխվածքաբլիթներ

Թխվածքաբլիթները շատ օրիգինալ են ստացվում, ոչ ստանդարտ համով ու վառ բույրով՝ հիանալի հավելում թեյին:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արագ Պեսոչնի պեչենի

Խնդրում ենք Գնահատեք