Կիտրոնով կարկանդակը պատրաստում ենք սովորական մթերքներով և ստանում համարյա քափքեյք՝ կիտրոնի համով և բույրով։

Կիտրոնով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
— Ձու 4 հատ
— Կիտրոն 1 հատ
— Ալյուր 280 գր
— Շաքարավազ 180 գր
— Փխրեցուցիչ 2 թեյի գդալ
— Վանիլային շաքար և չրեր ըստ ճաշակի
— Կարագ 20 գր
Գլազուրի համար
— Շաքարի փոշի 120 գր
— Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

Կիտրոնով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Կարագը փափկացնել։
_Շաքարավազն ու ձվերը խառնել և հարել մոտ 4 րոպե, մինչև փարթամ ու թանձր ստացվի:
_Կիտրոնի կեղևը քերել և քերուկը խառնել ձվի զանգվածի, կարագի և հյութի կեսի հետ, խառնել մինչև հարթվի։
_Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ և մաղել։
_Զանգվածի մեջ լցնել ալյուրը, խառնել, ավելացնել վանիլինը և ամեն ինչ հարել։
_Ավելացնել չրերը և շարունակել հարել։
_Ձևամանը ծածկել յուղաթղթով և խմորը քսել, ձևամանը թեթևակի խփել սեղանին, որպեսզի խմորը հարթվի և օդը դուրս գա։
_Թխել 180 աստիճան ջերմաստիճանում մոտ 50 րոպե, ըստ ձեր ջեռոցի՝ 40 րոպեն էլ կարող է բավարար լինել։
_Թխվածքը թողնել սառչի ձևամանի մեջ, հանել, լցնել գլազուրը՝ խառնելով դրա համար նախատեսված բաղադրիչները։

Խորհուրդ. Բարձր և եթերային տորթի համար թխել 24 սմ տրամագծով տապակի մեջ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Թափանցիկ Լիմոնով տորթ







