Այս բուրավետ և նուրբ կիտրոնով կարկանդակը առաջին իսկ համտեսումից կգերի բոլոր նրանց, ովքեր կփորձեն այն:
Այն անչափ թեթև է, իսկ կիտրոնի թեթև թթվաշությունը և խմորի նուրբ քաղցրությունը ոչ մեկին անտարբեր չեն թողնի։

Կիտրոնով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 3 հատ
_Շաքարավազ 1 բաժակ
_Սոդա 1 թեյի գդալ
_Մարգարին (կամ կարագ) 250 գր
_Ալյուր 3 բաժակ
Լցոն
_Կիտրոն 1-2 հատ
_Ցանկացած ջեմ կամ մուրաբա 300 գր

Կիտրոնով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Խմորը պատրաստելու համար ձուն հարել շաքարավազի հետ մինչև փարթամանա, ավելացնել սոդան, փափկած մարգարինը և խառնել։
_Ավելացնել ալյուրը, խառնել խմորը և բաժանել 3 փոքր շերտերի և թխել ջեռոցում 180°C ջերմաստիճանում։
_Պատրաստել միջուկը. կիտրոնի վրա լցնել եռման ջուր (դա կօգնի հեռացնել դառնությունը):
_Քերել կիտրոնը և խառնել ցանկացած ջեմի կամ մուրաբայի հետ։
_Շերտերը միջուկով միացնել դեռ տաք վիճակում։

Այսպիսի կարկանդակը կտրելով՝ ստանում ենք գերազանց ու համեղ հյուրասիրություն։
Իսկ եթե թխել կլոր ձևամանով շերտեր, ապա կստանաք իսկական տորթ՝ վրան զարդարելով գլազուրով կամ շաքարի փոշիով:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Թափանցիկ լիմոնով տորթ







