Կիտրոնով Մրջնաբույն. Ցիտրուսի անուշ բույրով նուրբ աղանդեր

Կիտրոնով Մրջնաբույն ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ներկայացնում ենք շքեղ այս տորթը՝ Կիտրոնով Մրջնաբույն:

ԽՍՀՄ-ում Մրջնաբույնը ամենատարածվածներից մեկն էր։ Հավանաբար, չկա մարդ, ով չի փորձել այս հրաշալի դելիկատեսը։

Երկար տարիներ է, որ պատրաստելիս ես թե՛ խմորին, թե՛ կրեմին ավելացրել եմ կիտրոնի քերուկ և կիտրոնի հյութ։ Շատ համեղ է, հավատացեք ինձ։ Առաջարկում եմ ձեզ նույնպես փորձել:

Կիտրոնով Մրջնաբույն

Կիտրոնով Մրջնաբույն. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարագ 300 գ (խմորի համար 200 գ, կրեմի համար՝ 100 գ)

_Ալյուր 350 գր

_Ձու 2 հատ

_Շաքարավազ 100 գր

_Վանիլային շաքարավազ 1 թեյի գդալ

_Աղ մի պտղունց

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Մեկ կիտրոնի քերուկ

_Կիտրոնի հյութ 2 թեյի գդալ

_Շոկոլադ՝ զարդարման համար

_Եփած խտացրած կաթ 1 բանկա

Կիտրոնով Մրջնաբույն
Կիտրոնով Մրջնաբույն. Պատրաստման եղանակը

_Խառնել կարագը շաքարավազի, վանիլային շաքարի, փխրեցուցիչի, ձվի, կիտրոնի հյութի և քերուկի մի մասի, աղի հետ, ամեն ինչ լավ խառնել։

_Աստիճանաբար ավելացնել ալյուրը և հունցել փափուկ առաձգական խմոր։

_Խմորը մի քանի մասի բաժանել, գնդիկներ անել և 1 ժամով դնել սառցարանը։

_Պատրաստի խմորն անցկացնել մսաղացով և լցնել ջեռոցի տապակի վրա։

_Թխել ջեռոցում 180°C ջերմաստիճանում, մինչև փշրանքները ոսկե դարչնագույն դառնան։

_Պատրաստել կրեմը սենյակային ջերմաստիճանում (100 գ) կարագով և 1 տուփ խտացրած կաթով:

_Պատրաստի փշուրները սառելուց հետո ավելացնել կրեմը և մանրակրկիտ խառնել։

_Վրան ցանել քերած շոկոլադը և կիտրոնի քերուկը: Մի երկու ժամով տորթը դնել սառնարանը։

Կիտրոնով Մրջնաբույն

Հաճելի ժամանց բոլորին:

Տեսանյութ

Տորթ Մրջնաբույն 2 համեղ տարբերակ

Խնդրում ենք Գնահատեք