Կիտրոնով պաղպաղակ. Սա իսկական հրաշք է

Կիտրոնով պաղպաղակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կիտրոնով պաղպաղակ. Շատ արագ և հեշտությամբ կարելի է տանը պատրաստել: Եվ, որ ամենակարևորն է, մեզ հատուկ սարքեր կամ այլ բան պետք չէ: Ընդամենը ամեն ինչ հարում ենք ու դնում սառցարանում:

Դրանից հետո, որոշ ժամանակ անց պետք է միայն համտեսել ու վայելել այն սառը քնքշությունը, որ կստացվի: Շատ համեղ է ստացվում, վստահեցնում եմ ՝ խանութից գնվածը չի կարելի համեմատել:

Փորձեք զարմացնել ինքներդ ձեզ և ձեր ընտանիքին:

Կիտրոնով պաղպաղակ

Կիտրոնով պաղպաղակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_1 միջին կիտրոն (քամել հյութը և քերեք կեղևը)

_1 բաժակից քիչ խտացրած կաթ (200 գ)

_1 փաթեթ սերուցք (200 մլ)

_1 թեյի գդալ քրքում կամ սննդի գունանյութ (ըստ ցանկության)

Կիտրոնով պաղպաղակ

Կիտրոնով պաղպաղակ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Լվանալ և չորացնել կիտրոնը, քերել կեղևը և քամել հյութը:

_Կիտրոնի հյութին ավելացնել խտացրած կաթ և խառնել:

_Սառեցրած սերուցքը առանձին հարել:

_Կիտրոնի հյութով հարած խտացրած կաթի վրա ավելացնել քրքում՝ գույնի համար, կիտրոնի կեղևի քերուկ և կրկին հարել 2-3 րոպե:

_Լցնել ստացված պաղպաղակը կաղապարի մեջ և թողնել սառցարանում 5-6 ժամ:

Կիտրոնով պաղպաղակ

Այսպիսով, պաղպաղակը պատրաստ է: Այն պարզ ու արագ է ստացվում: Եվ որքան համեղ է: Դուք անպայման պետք է փորձեք:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Տնական պաղպաղակ

Խնդրում ենք Գնահատեք