Կիտրոնով ջեմ. Զարմանալի համով ցիտրուսային քնքշություն թեյի համար

Կիտրոնով ջեմ Պահածոներ

Կիտրոնով ջեմ քչերն են պատրաստում մեզ մոտ, քանի որ մի տեսակ անսովոր է ծիրանի ու դեղձի հարազատ դարձած ջեմերի ու մուրաբաների կողքին պատկերացնել ցիտրուսային ջեմ:

Բայց երաշխավորում ենք, որ այս նրբագեղությունը ձեր սառնարանում երկար չի մնա բանկան բացվելուց հետո:

Կիտրոնով ջեմ. Զարմանալի համով ցիտրուսային քնքշություն թեյի համար

 

Կիտրոնով ջեմ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կիտրոն 1 կգ

_Շաքարավազ 1,5 կգ

_Ջուր 400 մլ

Կիտրոնով ջեմ

Կիտրոնով ջեմ. Պատրաստման եղանակը

_Կիտրոնները լվանալ խոզանակով և հեռացնել կեղևը:

_ 20 րոպեով լցնել եռման ջրի մեջ։

_ Դրանից հետո լվանալ սառը ջրով և կտրել կտորներով

_Անպայման հեռացնել կորիզները:

_Շաքարավազի վրա ջուրը լցնել, խառնել, հասցնել եռման:

_Օշարակի մեջ լցնել կիտրոնի կտորները և երբ զանգվածը եռա, ջեմը վերցնել կրակից, թողնել ամբողջովին սառչի։

_Երկրորդ անգամ հասցնել եռման աստիճանի լցնել մաքուր բանկաների մեջ, ամուր փակել կափարիչները։

Կիտրոնով ջեմ. Զարմանալի համով ցիտրուսային քնքշություն թեյի համար

Համեղ ջեմը պատրաստ է:

Մի բաժակ թեյ լցրեք, ջեմը քսեք բիսկվիթի կտորի կամ հացի վրա և վայելեք հաճելի երեկո:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք