Կծու աղցան  պեկինյան կաղամբով. Ընտանեկան հավաքույթների աղցան

Կծու աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Կծու աղցան  պեկինյան կաղամբով. Ընտանեկան հավաքույթների աղցան

Ես սիրում եմ կծու արևելյան նախուտեստներ: Ամեն անգամ որևէ նոր բան եմ փնտրում:  Մի երկու տարի առաջ փորձեցի մի նախուտեստ, որը կորեացի մի կնոջ ալիքում հանդիպեցի: Նա գերազանց է պատրաստում, ավելին, նրա բաղադրատոմսերն ամեն անգամ նոր համ ստանալու հնարավորություն են տալիս:

Կորեական կծու աղցան պատրաստելու համար ձեզ հարկավոր է պեկինյան կաղամբ, գազար և կանաչ սոխ: Իսկ բանջարեղենին համ և փխրուն հյուսվածք տալու համար հարկավոր է դրանք մարինացնել հատուկ սոուսով: Որքան էլ տարօրինակ է, սոյայի սոուսը կարող եք թողնել դարակի վրա, այն ձեզ պետք չի գա:

Կծու աղցան

Կծու աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Պեկինային կաղամբ 750 գ
  • Սխտոր 30 գ
  • Կոճապղպեղ 15 գ
  • Աղ 1 ճաշի գդալ
  • Շաքարավազ 1 ճաշի գդալ
  • Ջուր 80 մլ
  • Կարմիր պղպեղ (աղացած) 1,5 ճաշի գդալ
  • Չիլի պղպեղ 0,5 թեյի գդալ
  • Ձիթապտղի յուղ 3 ճաշի գդալ
  • Գազար 1 հատ
  • Կանաչ սոխ 20 գ
  • Խնձորի քացախ 2 ճաշի գդալլ

Կծու աղցան

Կծու աղցան

Կծու աղցան. Պատրաստման եղանակը

  1. Կաղամբը կտրել: Կտրել տերևները խոշոր կտորներով: Գազարը քերել կորեական քերիչով:
  2. Կտրել կանաչ սոխը: Պատրաստի բանջարեղենը տեղափոխել խորը ամանի մեջ:
  3. Այժմ պատրաստեք սոուսը: Սխտորը և կոճապղպեղը, կեղևազերծել, քերել մանր քերիչով:
  4. Խառնել դրանք ամանի մեջ աղով, շաքարով, պապրիկայով և չիլիով: Այս բաղադրիչները լցնել ջրի մեջ և խառնել:
  5. Սոուսը լցնել բանջարեղենի վրա, կրկին խառնել: Աղցանը համեմել ձիթապտղի յուղով և խնձորի քացախով: Թող աղցանը մնա առնվազն մեկ ժամ:

Կորեական նախուտեստների մեծամասնության պես, այս աղցան շատ ավելի լավ համ ունի հաջորդ օրը: Այդ ժամանակ բանջարեղենը հագեցած կլինի անուշահոտ սոուսով, կդառնա բավարար կծու և փխրուն:

Կծու աղցան

Ի դեպ ոմանք բացի գազարից և կաղամբից, ուտեստին ավելացնում են նաև բուլղարական պղպեղ, վարունգ՝ բարակ շերտերով կտրված: Իսկ ջրի և քաղցր պղպեղի փոխարեն սոուսի համար վերցնում են սոյայի սոուս: Արդյունքը բոլորովին այլ կծու աղցան է: Այնուամենայնիվ, նման բաղադրատոմսին պետք է ծանոթ լինել:

Կծու աղցանը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Բրոկոլիով աղցան

Խնդրում ենք Գնահատեք