Հեշտ պատրաստվող, բայց համեղ կոկոսի տորթ։ Սերուցքային կոկոսի կրեմը հիշեցնում է հայտնի կոնֆետի միջուկը։

Կոկոսի տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կոկոսի փաթիլներ՝ զարդարելու համար 2 ճաշի գդալ
Ջնարակի համար
_Սերուցք 10% 5 ճաշի գդալ
_Կակաո 5 ճաշի գդալ
_Շաքարավազ 4 ճաշի գդալ
_Կարագ 50 գր
Կրեմի համար
_Սերուցք 500 գր
_Կոկոսի փաթիլներ 80 գր
_Շաքարավազ 100 գր
_Կարագ 150 գր
_Սպիտակաձավար 100 գր
Խմորի համար
_Ձու 3 հատ
_Շաքարավազ 1 բաժակ
_Կեֆիր 250 մլ
_Ալյուր 2 բաժակ
_Ջուր (եռման) 250 մլ
_Բուսական յուղ 125 մլ
_Կակաո 5 ճաշի գդալ
_Սոդա 1 թեյի գդալ
_Վանիլին 1 պտղունց
_Բուսական յուղ ձևամանի համար 1 թեյի գդալ


Կոկոսի տորթ. Պատրաստման եղանակը
_Մի ամանի մեջ խառնել խմորի չոր բաղադրիչները՝ ալյուրը, կակաոն, սոդան, վանիլինը:
_Ձուն հարել շաքարավազի հետ։
_Կեֆիրը մի փոքր տաքացնել, լցնել բուսայուղը, խառնել։
_Չոր զանգվածի մեջ լցնել կեֆիրը և ձվի զանգվածը, խառնել մինչև հարթվի:
_Խմորի մեջ փոքր չափաբաժիններով լցնել եռման ջուրը։
_Խմորը հարել մինչև համասեռ զանգված դառնա:
_Ձևամանի հատակը (տրամագիծը 26 սմ) ծածկել յուղաթղթով, քսել բուսայուղ։
_Խմորը լցնել կաղապարի մեջ և դնել մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցը 35-40 րոպե։
_Ստուգել տորթի պատրաստ լինելը փայտիկով։ Եթե թխվածքի միջից փայտիկը չոր դուրս գա, ուրեմն պատրաստ է։
_Պատրաստի թխվածքը հանել կաղապարից, թողնել մի փոքր սառչի։
_Կրեմի համար սերուցքով, սպիտակաձավարով, շաքարավազով շիլա եփել:
_Կարագը նախապես հանել սառնարանից, որպեսզի փափկի։
_Տաք շիլայի մեջ լցնել կոկոսը, անընդհատ խառնելով եփել 5 րոպե, կրակն անջատել։
_Կրեմը թողնել սառչի սենյակային ջերմաստիճանում։ Ավելացնել փափուկ կարագը և հարել։
_Շերտը երկայնքով կտրատել 2 շերտի։ Ամբողջ կրեմը քսել ներքևի շերտին, բահիկով հարթեցնել։
_Ծածկել երկրորդ շերտով։
_Գլազուրի համար խառնել կակաոն և շաքարավազը, հարել։ Լցնել սերուցքը, նորից հարել, մինչև հարթվի։
_Դնել կրակի վրա և ժամանակ առ ժամանակ խառնելով, զանգվածը բերել եռման աստիճանի։
_Ավելացնել կարագը, հարել, որ կարագը հալվի ու կրակից վերցնել։ Ջնարակը սառեցնել սենյակային ջերմաստիճանի։
_Տորթին քսել պատրաստի ջնարակը, ցանել կոկոս։
_Տորթը ամբողջ գիշեր սառնարանում դնել։
_Կտրատել և մատուցել ձեր սիրելի ըմպելիքի հետ։


Կոկոսի տորթը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Ռաֆաելլո







