Կոճապղպեղի ջեմ. Դա կօգնի բարելավել ձեր առողջությունը և միևնույն ժամանակ կգոհացնի ձեր համային ընկալիչները

Կոճապղպեղի ջեմ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այս անգամ ձեզ համար պատրաստել ենք համեղ Կոճապղպեղի ջեմ պատրաստելու բաղադրատոմս։

Ինչո՞ւ կոճապղպեղ: Նախ, հիմա այն սեզոնն է, երբ օրգանիզմն ամենից շատ սննդանյութերի կարիք ունի, և այս մթերքը լի է դրանցով։ Կոճապղպեղը պարունակում է C, E, PP, K և B վիտամիններ: Երկրորդ՝ կոճապղպեղը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, բարելավում է սրտանոթային համակարգի աշխատանքը, ինչպես նաև լավացնում է մարսողության գործընթացը:

Կոճապղպեղը այլ առողջարար մթերքների հետ խառնելով՝ դուք կստանաք շատ բուրավետ և մի փոքր կծու ջեմ։

Կոճապղպեղի ջեմ

Կոճապղպեղի ջեմ. Բաղադրիչներ

_Կոճապղպեղ 100 գ

_Կիտրոն 3 հատ

_Մեղր 0,5լ

Կոճապղպեղի ջեմ

Կոճապղպեղի ջեմ. Պատրաստման եղանակը

_Կիտրոնները բարակ կտրատել ու լցնել լիտր տարայի մեջ։ Դրա մեջ կիտրոնը բլենդերով մանրացրեք։

_Կոճապղպեղի արմատը քերել և ավելացնել կիտրոնի մեջ, ամեն ինչ լցնել մեղրով։ Լավ խառնել։

_Որպեսզի այս «ջեմը» չկորցնի իր օգտակար հատկությունները, այն պետք չէ ենթարկել ջերմային մշակման:

Կոճապղպեղի ջեմ

Մեղրի պահպանողական հատկությունների շնորհիվ այս օգտակար միջոցը կարելի է շատ երկար պահել։ Իմունիտետը բարձրացնելու համար անհրաժեշտ է օրական ընդամենը մեկ թեյի գդալ ուտել։

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք