Այս բաղադրատոմսով Կորեական ճակնդեղը ստացվում է աներևակայելի համեղ ու անուշաբույր խորտիկ:
Կծու քաղցր ու թթու համ, բացարձակապես բոլորը կսիրեն նման ճակնդեղը: Հաճելի կծու նախուտեստը դուր կգա ձեզ և ձեր հյուրերին առաջին իսկ փորձից:

Կորեական ճակնդեղ. Անհրաժեշտ բաղադրիչներ
_Ճակնդեղ 1 կգ
_Շաքարավազ 3 ճաշի գդալ
_Աղ 1,5 թեյի գդալ
_Սխտոր 5-6 պճեղ
_Աղացած համեմի սերմ 2 թեյի գդալ
_Բուսական յուղ 150 գ
_Քացախ 9% 70 գ
_Աղացած կարմիր պղպեղ 1 թեյի գդալ

Կորեական ճակնդեղ. Պատրաստման եղանակը
_Սկսելու համար, վառարանի վրա դնել մի մեծ կաթսա, լցնել ջուր, թող եռա:
_Հետո ճակնդեղը քերել կորեական գազարի համար նախատեսված քերիչով:
_Քերած բազուկին ավելացնել մանրացած սխտոր, ապա ավելացնել աղ, շաքար և լցնել քացախը:
_Մանրակրկիտ խառնված զանգվածը տեղափոխել ավելի փոքր տրամագծով ամանի մեջ:
_Դնել փոքր ամանը մեծի մեջ, անընդհատ խառնել, թող կես ժամ տաքանա: Ճակնդեղը պետք է լինի տաք, բայց ոչ եռացրած:
_Եփելուց 5 րոպե առաջ բուսայուղ լցնել առանձին կաթսայի մեջ և թողնել, որ այն մանրակրկիտ տաքանա:
_Դրանից հետո վերցնել կրակից, ավելացնել կարմիր կծու պղպեղ, աղացած համեմի սերմ և այդ ամեն ինչի վրա լցնել տաք յուղը:
_Խառնել պետք է, որ մարինադն ամբողջությամբ ծածկի ճակնդեղը, սպասեք, որ այն ամբողջովին սառչի, փակեք կափարիչով և դրեք սառնարանում մեկ օր:
_Մեկ օր անց ճակնդեղը լիովին պատրաստ կլինի:

Կորեական ճակնդեղը պատրաստ է: Ստացվում է աներևակայելի համեղ, անուշաբույր, չափավոր կծու եւ շատ ախորժելի: Դուք պարզապես ավելի լավ խորտիկ չեք գտնի:
Կորեական ճակնդեղը պատրաստ է:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Թարմ կաղամբով աղցան







