Կրակովյան շոռակարկանդակը շատ յուրահատուկ հաճույք է: Այն տարբերվում է կաթնաշոռային խմորեղեններից իր աներևակայելի եթերային, սերուցքային միջուկով և փխրուն, ամենանուրբ խմորով: Դուք կսիրահարվեք այս հրաշքին առաջին իսկ կտորից:
Այսպիսով, մի փոքր խմոր և շատ լցոն՝ սա է այս հոյակապ կաթնաշոռային թխվածքի գաղտնիքը: Դրա համար պետք է մի փոքր չարչարվել, բայց դա իզուր չէ: Մենք կներկայացնենք ձեզ, թե ինչպես այն թխել, որպեսզի չզիջի խմորեղենի խանութից գնվածներին:
Մատուցեք այս համեղ կաթնաշոռով թխվածքն անուշաբույր թեյի կամ սուրճի հետ: Քաղցրավենիքի սիրահարները կարող են գլազուր լցնել խմորեղենի վրա: Պարզապես հարեք կիտրոնի հյութն ու շաքարի փոշին: Շատ համեղ է ստացվում:

Կրակովյան շոռակարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթնաշոռ 1 կգ
_Ձու 1 հատ
_Ձվի սպիտակուցներ 8 հատ
_Ձվի դեղնուց 8 հատ
_Կարագ 225 գ
_Շաքարի փոշի 375 գ
_Վանիլին 2 գ
_Օսլա 3 ճաշի գդալ
_Չամիչ 100 գ
_Ցորենի ալյուր 250 գ
_Աղ 1 պտղունց



Կրակովյան շոռակարկանդակ. Պատրաստման եղանակը
_125 գ փափկեցրած կարագը հարել 125 գ շաքարավազով: Ավելացնել 1 ձու, վանիլին, խառնել: Զանգվածի վրա ալյուր մաղել: Խմորը հունցել, ապա մեկ ժամ պահել սառնարանում:
_Կտրել խմորի կեսից մի փոքր ավելին և գրտնակել այն շերտով:
_Խմորը դնել յուղաթղթով ծածկված ձևամանի մեջ: Պատառաքաղով մի քանի տեղից ծակծկել: Ձևամանը դնել սառնարանում կես ժամ:
_Ժամանակի ավարտից հետո խմորե հիմքը 12-15 րոպեով դնել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոց
_Պատրաստել լցոնը: Տրորել կաթնաշոռը մաղի միջոցով: Հարել այն բլենդերով, մինչև որ փափկի:
_Դրանից հետո մնացած փափկեցրած կարագը հարել 200 գ շաքարավազով: Շարունակելով հարել, մեկական դեղնուց և մեկական գդալ կաթնաշոռ լցնել, մինչև ամբողջ զանգվածն ավելացնեք:
_Ձվի սպիտակուցները հարել մի պտղունց աղով: Ավելացնել 50 գ շաքարավազ և հարել մինչև թանձր փրփուր ստացվի: Ավելացնել չամիչը և օսլան:
_Կաթնաշոռի զանգվածին ավելացնել ձվի սպիտակուցները, դանդաղ խառնելով:
_Պատրաստի խմորի հիմքը դնել կաղապարի մեջ, վերևում` կաթնաշոռով լցոնը լցնել և հարթեցնել:
_Մնացած խմորը բարակ գրտնակել: Կտրել այն շերտերով և շարել կաթնաշոռային լցոնման վրա:
_Շոռակարկանդակով տապակը դնել 50 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
_Անջատել վառարանը, մի փոքր բացել դուռը և թող թխվածքը մեկ ժամ մնա:

Կրակովյան շոռակարկանդակն այնքան լավն է, որ այն կարող է մատուցվել նաև որպես գլխավոր աղանդեր տոնական սեղանի վրա: Դե, իսկ կիրակի առավոտյան թեյի հետ մի կտորը երազանքների գագաթնակետն է:
Հիացրեք ձեր ընկերներին, կիսվեք նրանց հետ համեղ խմորեղենի հիանալի բաղադրատոմսով:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կաթնաշոռով թխվածքաբլիթներ







